>

ՌԴ նախագահն ինքն է ուղղակիորեն խոստովանում, որ

-ավելի վաղ ռուս խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում տեղակայել չէր կարող, քանի որ դա Ադրբեջանի «տարածքն» ու «ներքին» գործը/պատերազմն» էր,




Քոչարյանի զոհերը




-դրա համար իրավական որևէ ուժ չէր կարող ունենալ ոչ Արցախի նախագահի, ոչ էլ Հայաստանի վարչապետի հրավերը, քանի որ հրավիրող «լեգիտիմ սուբյեկտն» Ալիևն էր, իսկ դա արեց վերջին պահին Շուշին էլ «պոկելով»,

— Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները մտնելով Արցախյան խնդրի բանակցային գործընթացի մեջ, եթե անգամ շարունակաբար «վերադարձի ենթակա» ու «ադրբեջանական» են ճանաչել 5+2 շրջանները, բուն նախկին ԼՂԻՄ տարածքի կարգավիճակի վերջնական որոշման օրակարգով փաստացի ու գործնականում չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու այդ հատվածը համարել են վիճելի…


-որքան էլ «մեղադրում» է Հայաստանին Արցախը չճանաչելու համար, այդուամենայնիվ անառարկելի փաստ է, որ թե նախկին, թե ներկա իշխանություններին Արցախը ճանաչելուց հետ են պահել Մինսկի խմբի համանախագահները’ զգուշացնելով, որ դա կնշանակի բանակցությունների տապալում ու պատերազմի սկսում (այստեղ անգամ նախկին իշխանությունները մեղավոր չեն),

-նախկինում ռուս զինվորականներ, մասնավորապես հարավային ռազմական օկրուգից (որի շարունակությունը Հայաստանն է համարվում), կեսբերան ու ակնարկներով հայտարարում էին, թե Արցախի վրա հարձակումն էլ կդիտարկվի որպես Հայաստանի վրա հարձակում ու իրենց կողմից ռազմական աջակցություն կլինի, ինչին հավատում էին մեր նախկին իշխանություններն ու շատերը…


-անգամ Հայաստանի կողմից Արցախը չճանաչելը հիմք չէին համարելու ավելի վաղ կամ ընդհանրապես հայկական կողմի հրավերով խաղաղապահ միջամտության համար, քանի որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունը ճանաչել էր հենց Ռուսաստանը, 2008թ. հուլիսի 3-ին, հետևաբար այս ամենում ամենակարեւորը եղել է ոչ թե Հայաստանի կողմից Արցախը չճանաչելը, այլ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը,

Փաստորեն, թուլացած դաշնակցի վրա կարելի է նաեւ լիքը մեղքեր բարդել….

Մինչդեռ ճշմարտությունն ու փաստերն անողոք են..

Ստյոպա Սաֆարյան


от admin

-->