>

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում

ցուցաբերած աջակցության համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ մեր հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնալով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։ Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական





կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղության, կայունության և մեր քաղաքացիների անվտանգության պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճակի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանքերի համար։ Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ու ջանքերն՝ ուղղված իրավիճակի





կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչների ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հանրապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռուս

զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժամանել է Լեռնային Ղարաբաղ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառանգության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահպանման գործում։


Thanks to the efforts and actions of the top leadership of the Russian Federation, it was possible to stop the bloodshed in the zone of the Azerbaijani-Karabakh conflict. We express our gratitude to the Russian Federation – special thanks to Russian President Vladimir Putin for his mediation efforts to stabilize the situation, ceasefire and end the war, and support for the restoration of peace and stability in our region. According to the decree of the President of the Russian Federation, the Russian peacekeeping force



s have been deployed in the territory of our republic. At this moment, the Russian peacekeeping troops have already completed the deployment process, proceeded to the implementation of its tasks, becoming a possible factor of stabilization in the difficult situation around the republic. Effective cooperation was established with the command staff of the Russian peacekeeping force in Nagorno Karabakh headed by Lieutenant General Rustam Muradov. The solution of the main problems aimed at maintaining peace and stability, the security of our citizens, requires high professionalism and endurance from the personnel o

f the peacekeeping troops, which can sometimes be life-threatening. On behalf of our people, I would like to express my gratitude for the efforts made to stabilize the situation, to create favorable conditions for the establishment and maintenance of peace and to solve various problems. Highly appreciating the contribution and efforts of the Russian Federation to stabilize the situation, I would like to express special gratitude for the compassionate attitude towards the fate of the people of Artsakh, for the humanit

arian assistance provided, and for the active participation in the restoration and development of the Artsakh Republic. An interdepartmental Center for Humanitarian Response is being established to facilitate the resolution of humanitarian issues and restore civilian infrastructure. By the order of the Minister

Сообщение Արայիկ Հարությունյանը հրատապ հայտարարություն տարածեց և տեղեկացրեց, որ… появились сначала на .


от admin

-->