>

Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղին: Այս մասին նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր այցը գնահատում ենք որպես նախագահ Պուտինի արդեն բազմիցս արտահայտած աջակցության հաստատում Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ որպես մեր աջակցության դրսեւորում այն ուղուն, որին Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը, նախագահը հետեւում են՝ պաշտպանելու համար նոյեմբերին 9-ի հայտարարությունը», ասել է նախարարը:




Քոչարյանի զոհերը

Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար: Միաժամանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել, ասել է նա։





Առանց զգեստափոխի նույն խոսքը ասվեց նաեւ Բաքվում, ինչը պատահական չէր:

Մոսկովյան մեծ պատվիրակության այցը եւ դրա շուրջ տեղեկատվական հոսքերը արտահայտում էին ռուսական մեծահոգությունն ու մեծապետական բարեհաճությունը փոքր Հայաստանի հանդեպ: Միաժամանակ ռուսական մեդիայում շարունակվում է հակահայկական աննախադեպ այլանդակ քարոզչության եւ Ռուսաստանում հայերի հանդեպ համապատասխան մթնոլորտ ձեւավորելու արշավը։


Հին ու փորձված հնարք է Հայաստանի հանդեպ ավանդական քաղաքականության սխեմայում, Ռուսաստանի վրայից պատասխանատվությունը հանելու եւ ազատորեն գործելու համար։ Իսկ հայերը պետք է միշտ շնորհակալ լինեն եւ սեւեռվեն ոսոխի՝ Թուրքիայի վրա, որը երբեք չի մերժում հայերին ոչնչացնելու ռուսական պատվերները: Այս դեպքում Լավրովյան ծրագրի պատերազմական իրագործման տեսքով:



Դա էլ տեղի ունեցավ Հայաստանում ռուսական պատվիրակության այցին։ Վարչապետ Փաշինյանը եւ հատկապես նախագահի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը բազմիցս շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանին, ինչը հատուկ արձանագրեց Լավրովն իր ասուլիսում։ Փաշինյանն ու Սարգսյանը սովետական ժամանակներում «Ժողովուրդների բարեկամության» շքանշան կամ որեւէ մեդալ կստանային:

Նոյեմբեր 9-ին Փաշինյանը հրաժարվեց ուղիղ եթերում Պուտինի ու Ալիեւի հետ Հայաստանի կապիտուլացիայի՝ Լավրովյան պլանի ընդունումի ստորագրումից: Ռուսական պատվիրակության այս այցը Հայաստան՝ կապիտուլյացիան Փաշինյանի եւ Սարգսյանի մակարդակով ընդունելու եւ Լավրովյան պլանի գերակատարման արձանագրումն էր։ Նախապես պլանը հանդուրժում էր ԼՂԻՄ տարածքի մշակութային իմաստով հայկական պահպանումը Բաքվի իրավասության շրջանակներում, իսկ իրականացվում է միայն կես տարածքի վրա, ինչի մասին Մոսկվայում երազել իսկ չէին կարող:

1921 թվականին Կարս ու Արարատի կորստյան համար նույնիսկ հայ բոլշեւիկները շնորհակալ չէին Լենինին, եւ հողերի վերադարձի մասին որեւէ հիշատակում չեկիստական տեռորի միջոցով սառեցվեց մինչեւ 1965 թվականի ապրիլի 24: Հայ բոլշեւիկները նույնիսկ չստորագրեցին ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրերը։ Այսօրվա արդյունքը. հայ բոլշեւիկներին կրթվածության, աշխարհընկալման, գաղափարային ջիղով բազմապատիկ զիջող քաղաքական գաճաճները շնորհակալ են Մոսկվային հայրենիքի եւս մի մասի, համոզված ենք ժամանակավոր, բայց կորստյան համար։

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->