>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ  մեկնաբանել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությանը:


«Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար այն պայմաններում, երբ դատական համակարգը երկար ժամանակ սասարկել է այդ կոռուպցիան:Պլանավորված է եղել սպասարկել կոռուպցիոն համակարգին: Վարչապետ լինելով արևէ բան թաքցրել  եմ ձեզնից: Այդ դատավորները զանգում են որոշ հարցերով, հարցրել` էս գործով ի՞նչ անեմ, վայ վախում եմ, չգիտեմ ոնց վարվեմ»,-նշեց վարչապետը:








Քոչարյանի զոհերը

Վարչապետը նկատում է, որ յուրաքանչյուր սխալվող պատասխան է տալու, իսկ ինքը թալանչիների հետ կոմպրոմիսի չի գնա:


«Մարդիկ զգում են և այդ մարդկանց անունները կոնկրետ են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տարոն Աբրահամյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան…էս մարդիկ հասկանում են, որ թալանածը հետ տալու ժամանակն է և անցել են գաղտնալսումների:Ժողովրդի վրա կրակած մարդիկ պետք է պատասխան տան, ժողովրդի հացը թալանածը պետք է պատասխան տա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շանտաժի չենք տրվելու: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, վերադարձնելու են թալանածը: Ժողովուրդ ջան դուք պետք է կանգնեք մեր թիկունքին, որ պատասխան տան բոլոր հանցագործները»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը նշելով, որ չակերտավոր քաղաքական հետապնդյալները լրատվամիջոցներ և ֆեյքեր գնելով անցել են պաշտպանության և հակահարվածի:



ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը` ուղիղ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->