>

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Դեռևս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման և դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:




Քոչարյանի զոհերը

Արձագանք եղավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, սակայն իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ ականջալուր չեղան։




Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:

Այս առնչությամբ Գևորգ Կոստանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.


«Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար: Հարցը իսկապես լուրջ է, քանի որ փոխհատուցման պահանջը կարող է հասնել մինչև 50 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանի համար աստղաբաշխական գումար է:


Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Փաշինյանի ստորագրելուց հետո ինքն է արդեն այդ տարածքների համար եղել պատասխանատու։ ՀՀ-ն բոլոր միջազգային փաստաթղթերում հանդես էր գալիս որպես սուբյեկտ, բայց այնքանով, որքանով ազդեցություն ուներ, այլ ոչ թե պատասխանատու էր։ Փաշինյանի ստորագրելուց հետո նա մեխանիկորեն դարձավ պատասխանատու»,-նշում է Կոստանյանը։

Նա ընդգծեց, որ փաստորեն հիմնավորեց՝ Ադրբեջանը պատրաստվել է, իսկ հիմա էլ նույնիսկ Զանգեզուրի մասին են հայտարարություններ հնչում։ Եվ, ահա, արդեն Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ է հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։

Կոստանյանն ընդգծում է՝ տարածքներ կորցնելուց և այդքան զոհերից հետո այժմ էլ 50 միլիարդ են պահանջում հայկական կողմից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


от admin

-->