>

Հեռախոսազրույցի ձայնագրությունն իրական է, այնտեղ խոսում ենք ես և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Մտահոգիչ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության պետը: Դա մանրակրկիտ կուսումնասիրվի, և եթե չեմ սխալվում, Գլխավոր դատախազություն քրեական գործ է հարուցված:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:








Քոչարյանի զոհերը

«Այդ խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշում կայացնելու մասին: Նախապատմությունն ասեմ, որ քննարկել ենք, որովհետև դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը, պետք էր հարյուր տոկոսով համոզված լինել, որ այդ գործում թերացում չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում:

Ստացել եմ փորձագիտական կարծիք, որտեղ հիմքերի հետ կապված եղել է և ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, և նա՝ որպես իրավաբան, տվել է պարզաբանումներ»,-ասաց Վանեցյանը:


Նա  շեշտեց, որ այն, ինչ իրենք անում են, այն պայքարը, որը իրենք սկսել են, շարունակելու են, և իրենց չի խանգարելու ոչ մի բան, որևէ խոչընդոտ չի կարող լինել իրենց գործում, որպեսզի Հայաստանից թալանված գումարները վերադարձվեն, մարդասպաները պարզվեն:



Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ իրավական հարցեր են եղել, որոնք իրեն ուղղվել է ԱԱԾ տնօրենի կողմից, և ինքը խոսում է իրավական հիմքի մասին: «Այնտեղ խոսք է գնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին, որտեղ ես տեղեկացնում եմ, որ արդեն միջնորդությունը ներկայացվել է: Ես սա գնահատում եմ «Մարտի 1-ի» բացահայտմանը խոչընդոտելու փորձ»:

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->