>

Բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի միջոցառումներին, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ:


Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ինքնաձիգից կրակել են Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, երբ պատշստամբներից  մեկից վառվող շիշ է նետվել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:








Քոչարյանի զոհերը

0038 գաղտնի հրամանից հետո, որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողներից:

Սահմանում ծառայած զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա:


Ամենախայտառակը՝ նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է:



Օլիգարխների կողմից այդ ընթացքում փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->