>

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր «Մարիոթ» հյուանոցում հրավիրված ասուլիս ժամանակ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ սկանդալային փաստեր հրապարակեց, որոնք, իր խոսքով՝ նախքան այս՝ չէր ցանկանում հրապարակել։

Խոսքը, մասնավորապես, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ԶՈՒ-ի ներգրավվածության մասին է։ ՀՔԾ պետը նշեց, որ  0038 հույժ գաղտնի հրամանը արձակվել է ԿԸՀ-ի ընտրության արդյունքները հրապարակելուց մեկ օր առաջ, որին ներգավված է եղել նաև ԶՈՒ-ը։




Քոչարյանի զոհերը

«Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ բանակը կրակել է։ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել ԼԵՈ փողոցի պատշգամբների ուղղությամբ»,-ասաց Խաչատրյանը։





ՀՔԾ պետը նաև նկատեց, որ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է գործողություններին:

«Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա»,-ասաց նա:


Սասուն Խաչատրյանը նկատեց, որ ամենախայտառակ բանը, որը արել են 2008 թվականին՝ բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է:



«Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց»,-ասաց ՀՔԾ պետը՝ առանց անուններ նշելու՝ «Անուններ նշեմ, որ փախնե՞ն»:

Ինչ վերաբերում է իր հրաժարականին՝ նա նշեց․

«Ես հրաժարական կտամ այն դեպքում, երբ զգամ, որ դա հանրային պահանջ է։ Իսկ Եթե հանրությունը պահանջի՝ բոլորը դա կզգան»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->