>

Մահացել է ՀՀ պետական և ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։

«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը։

Նշենք, որ Աստվածատուր Պետրոսյանը 1991 թ. անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ Երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։

loading...




1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին։





1993-2000 թթ. — ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

2000 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ համակարգ և նշանակվել ՀՀ ԱԻ վարչության պետի տեղակալ։


2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից:

2006-2008 թթ. — ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

2008 թ. առ այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։



1996 թ. սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում։

2006 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի թիվ 46Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։

1998թ․ Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով

2011 թ. սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Сообщение Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin