>

Սամվել Բաբայանն ինչով էր զբաղված և ինչու հանրային կյանք չէր վարում․ Անուշ Դոլուխանյան


«Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է պատերազմի ընթացքում կուսակցության նախագահ, Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի գործունեությանը։







Քոչարյանի զոհերը

«Պատերազմական և ետպատերազմական շրջանում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի զգալի մասն առնչվում էր Սամվել Բաբայանի հետ, մասնավորապես՝ ինչով էր զբաղված և ինչու հանրային կյանք չէր վարում:


Ս. Բաբայանը, որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի առաջին օրը Ստեփանակերտի զինկոմիսարիատում ճեպազրույց էր կազմակերպել՝ իրավիճակը առաջինը որակելով որպես լայնամասշտաբ պատերազմ և կոչ անելով զորահավաքային ռեսուրսներին անհապաղ մոտենալ գրանցման վայրեր:

Նույն ճեպազրույցի ընթացքում, ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի, Ս. Բաբայանը առաջինը պաշտոնապես հայտարարեց նաև մարդկային և տարածքային կորուստների մասին:
Չմանրամասնելով այս ճեպազրույցից հետո ստեղծված վիճակը՝ նշեմ միայն, որ մարդկային և տարածքային կորուստների վերաբերյալ Ս. Բաբայանի հայտարարությունը հերքվեց երեք պաշտոնական խողովակով՝ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ, ԱՀ ՊԲ և ՀՀ ՊՆ: Եվ դա այն դեպքում, երբ հերքումից ընդամենը 1,5 ժամ անց ԱՀ ՊՆ-ն արդեն տեղեկատվական շտաբից հայտնեց նույնի մասին:


Ի՞նչ էր սա նշանակում:
Սա նշանակում էր՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, եթե անգամ հաղթանակած գեներալ և երկիրը փրկած ազգային հերոս է, այնուամենայնիվ ի պաշտոնե խորհրդական է:»

Сообщение Ի՞նչ էր սա նշանակում․ Սա նշանակում էր՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, եթե անգամ․ Անուշ Դոլուխանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->