>

Պատերազմը Արսեն Գրիգորյանի ընտանիքի համար սկսվեց և ավարտվեց նույն օրը։ Նա հավերժացավ սեպտեմբերի 27-ի գիշերը։ Ու թե որքան վճռական էր տրամադրված, որքան ուժ ուներ հաղթելու համար` իր հետ երկրից դեպի երկինք տարավ։

«Սպորտ շատ էր սիրում: Բանակը վերջացնելուց հետո պետք է բարձրագույն սովորեր, ուզում էր ՆԶՊ-ի ու ֆիզկուլտուրայի մասնագետ դառնար, բայց նախևառաջ ցանկանում էր շարունակել ծառայությունը։ Ափսոս եղբորս ճանապարհն ընդհատվեց…նա չհասավ իր նպատակներին »,-ասում է Արսեն Գրիգորյանի եղբայրը` Արմենը։




Քոչարյանի զոհերը




Արսենին բոլորը որպես լուսավոր անհատականություն են հիշում։ Անցյալով չեն խոսում, բայց նաև չեն հավատում, որ այլևս չեն տեսնելու նրան, նրա ժպիտը, աչքերը, չեն լսելու նրա ձայնը, կատակները։ Երանի այս ամենը վատ երազ լիներ։ Բոլորս մեզ հույս ենք տալիս, իսկ օրերը ցույց են տալիս, որ ցավին մի այլ ցավ է ավելանում ու ազգը սգավորի զգեստ է հագնում լրիվությամբ։ Հիշողություններ շատ կան, բայց դրանց մեջ փնտրել Արսենին` չի կարելի, որովհետև նա ներկա է ամեն քայլափոխի, ներկա է և ապրում է, այստեղ է…մեր կողքին։

Տան անդամները դառը իրականությանը չեն համակերպվում։ Այն, ինչ ապրելու համար արժեր ունենալ` Արսենն ուներ` լավագույն հատկություններով։ Եթե նվիրվում էր մեկին, եթե շփվում էր մեկի հետ` ապա անկեղծորեն, սրտով, հոգով ու ողջ էությամբ։ Նրա հոգու մարմնավորումը մարդասիրությունն ու հայրենասիրությունն էր։


Հիշում եմ, որ առաջին անգամ ծանոթացել եմ Արսենի հետ` սկսել է խոսել  այն ամենի մասին, որոնք մարդկային արդարության մաս են կազմում։ Ահա այդպիսի արժեքներով էր օժտված նրա ամեն քայլն ու խոսքը։


Որպես Արսեն Գրիգորյանին ճանաչող մարդ կուզեմ մեջբերել հետևյալը. «Խրամատից դեպի հավերժություն տանող ճանապարհին էլ ժպտացիր։ Հպարտ կեցվածքդ անվախ կերպարդ ստեղծեց… ու հիմա արդեն երկնքում ես նույն կերպարով թևածում ` որպես մի սուրբ մասնիկ։ Արսեն…  հանդիպածս ամենալավագույններից էիր, որ միշտ կարևորում էիր ճիշտն ու օգտակարը, հայրենանվերն ու ազգայինը։ Դու հայրենիքի համար ծնվեցիր ու հիմա էլ հայրենիքինն ես … պատիվ ունեմ»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Աղբյուր


от admin

-->