>

«Իմացեք, Ավստրալիայում լինի, Ամերիկայում լինի, թե որ ծայրում, գտնելու ու վերադարձնելու ենք ամեն լումա, ամեն կոպեկ»: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այսօրվա թիվ 1 քննարկման թեմա դարձած գաղտնալսումների ու գաղտնալսող անձանց վախերի մասին:

«Բոլոր նրանք, ովքեր մեր ժպիտները, մեր հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ, հենց այսօր կզգան ժողովրդի ու մեր հուժկու հակահարվածը:




Քոչարյանի զոհերը

Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան, որոշել եք մարտահրավեր նետե՞լ, դե հիմա մարտահրավերը տեսեք, ստացեք: Բայց, մենք գործում ենք ըստ օրենքի, մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն եւ ոստիկանություն, ես պահանջում եմ 2 ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել էս երկրում: Եթե իրենք էլ դա անել չգիտեն, մենք գիտենք: Ես կամուֆլյաժս կհագնեմ ու փողոց-փողոց, տուն առ տուն այդ կարգ ու կանոնը կհաստատեմ:





ՀՀ-ում մի 10-20, քարը տրաքի 200, 300, լավ 500 հոգի կան, որ դուրս են մեր մտածելակերպից, մնացած ամբողջ հայ ժողովուրդը ժպտում է, միասնական է եւ հայ ժողովուրդը շարունակելու է ժպտալ ու հաղթել, հայ ժողովրդի դեմ խաղ չկա: Մեր երկրում սպիտակները հաղթել են եւ սեւերի պարտությունn անշրջելի է, սեւերը ջախջախված են ու այլեւս ոտքի չեն կանգնելու:


Հիմա՝ թե ինչի համար է այս ամեն ինչը. ես իհարկե բոլոր մանրամասներին կանդրադառնամ, բայց մի ընդհանուր բան եմ ուզում ասել՝ ենթադրենք, բոլոր ներկաների խոսակցությունները գաղտնալսվել են, դուք ձեր խոսակցությունների մեջ ասում եք բառեր, մտքեր՝ տրամադրությունից ու պայմաններից ելնելով, անգամ հարազատների մասին, ուրեմն պատկերացրեք, մարդիկ են հայտնվել, որ մտածում են՝ ով ինչ խոսի, մեր բոլորի ասածները կարող են լսել ու յութուբում տեղադրել, հեսա ձեզ էնպես յութուբում կտեղադրենք, դուք էլ կզարմանաք:

Հիշու՞մ եք իմ ասուլիսը, երբ ես նշեցի, որ կոռուպցիայի հետ դժվար թե կարողանամ կոմպրոմիսի գնալ: Մարդիկ մտածում են՝ կայքեր ունեն, յութուբներ ունեն, ֆեյքեր ունեն, ու ամեն ինչ կարող են, իմացեք, ձեր դեմ ես չեմ պայքարում, ձեր դեմ էս ժողովուրդն է պայքարում, մենք պայքարում ենք հանուն ճշմարտության եւ օրինականության եւ այդ ամենի տերը ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին:



Ես ուզում եմ ասել, որ այս 4 ամսում ինձ շատ լավ պահպանում են, բայց պատկերացրեք մի պահ, որ ինձ հետ ինչ-որ բան պատահի, ի՞նչ կլինի հետո… այդ մարդիկ ու բոլորը թող հասկանան, որ եթե ինձ հետ մի բան պատահի, իրենց հետ ավելի վատ բան կպատահի, բայց այս ժողովրդի ձեռքով: Ես սա ասում եմ, որովհետեւ լավ գիտեմ, որ ասվելու է՝ զգույշ եղի, տես չթունավորեն, ավտոյի տակ չքցեն, մի բան չանեն, բայց գիտեմ՝ դուք եք իմ անվտանգությունը»:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->