>

ԲԱՑԱՌԻԿ ԼՈւՍԱՆԿԱՐ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից․ Կողքին ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը

ԲԱՑԱՌԻԿ ԼՈւՍԱՆԿԱՐ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից 👇




Քոչարյանի զոհերը

Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան:





Հիշեցնենք Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին, որը պատերազմի օրերին տիկնոջ հետ չափազանց մտերմացել է:


Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն մեր բացահայտումից հետո ընդհատել է այցը:

Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո:



Գաղտնի այցը թաքցնելու համար մինչ Հարությունյանը Մոսկվայում էր, Արցախի նախագահի լրատվականը Քաշաթաղում անցկացված հին խորհրդակցության մասին մամուլի հաղորդագրություն էր տարածել, իսկ նրա խոսնակը այս ողջ ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել: | Mediaport

Сообщение ԲԱՑԱՌԻԿ ԼՈւՍԱՆԿԱՐ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից․ Կողքին ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->