>

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի` «Youtube»-ում հրապարակված հեռախոսային խոսակցության ձայնագրությանն անդրադարձել է Коммерсантъ պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով նրանց զրույցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին հատվածին:


Ինչպես գրում է պարբերականը, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումը հենց այդպիսին եղել:








Քոչարյանի զոհերը

«ԱԱԾ ղեկավարը, տեղեկանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու մտադրության մասին, խնդրում է խափանման միջոցը փոխարինել չբացակայելու մասին գրավոր համաձայնությամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան Մոսկվայի հետ», — գրում է Коммерсантъ-ը:

Պարբերականը ներկայացրել է նաև Միջազգային հարցերով ռուսական խորհրդի քաղաքագետ Միքայել Զոլյանի մեկնաբանությունը, որը զրույցի ձայնագրության հրապարակումը կապում է Երևանի ավագանու մոտեցող ընտրությունների հետ:


«Ավագանու ընտրությունները շատ կարևոր են, քանի որ դա, ըստ էության, փորձ է խորհրդարանական ընտրություններից առաջ: Ամենայն հավանականությամբ, ձայնագրության հրապարակմանը ներգրավված են պետական կառույցներում գործող մարդիկ, որոնք հավատարիմ են նախկին իշխանությանը: Երկրորդ տարբերակը արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատանքն է», — ասել է Զոլյանը:



Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այդպիսով կարող էին ցույց տալ իրենց ուժը. «…եթե նրանք կարող են գաղտնալսել ԱԱԾ պետին, ապա կարող են գաղտնալսել մնացած բոլորին»:

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->