«Մի ամիս առաջ անհետ կորած երեխեն զանգեց, հետո հեռախոսը ադրբեջանցի վերցրեց ու ասեց՝ լավ կլինի, մայրիկ, չմտածես» — ingablog

Անիտա Հախվերդյանն իր սոցհարթակում գրում է. «Վերջերս լուսադեմի 6-ի կողմերը ես հեռախոսով եմ խոսում: Պատերազմից մնացած ռեֆլեկսիա է՝ լուսադեմի մթնշաղին հարաբերական հանգիստ էր Ստեփանակերտում:


Ու հիմա էլ ենք այդ ժամերին խոսում, ավելի ստույգ՝ զանգում է ինքը, խոսում եմ ես, փորձելով լռության անդունդից դուրս քաշել ընկերոջս: Պարզ ու մարդկային բաներից եմ ղունղունում, մեկ էլ ծորացող լուսաբացի մեջ խուժում ու որոտում է անմարդկային ճչոց: Կին է գոռում: Վեր ենք թռնում՝ ես ժամի հայաթում, ինքը՝ Պիտաչոկի կողքի բակում:


-Հեսա կզանգեմ… Ես հոկտեմբերի վերջից սկսել եմ ամեն ինչ դանդաղ ընկալել, էլ նախկին սրնթաց մտածելու, արձանգանքելու ունակությունը չկա: Ուժ եմ գործադրում, թե ինչ կարող էր պատահած լիներ, խոհանոցի կենտրոնում լռվել եմ՝ տաք ջազվեն ձեռքիս..

Աստված չտա, երեխու մահվան գույժն է իմացել, պատուանից Զորավորի գմբեթին նայելով, խոստումներ է, որ տալիս եմ, միայն թե իմ մտածածը չլինի: Զանգեց:

-Աաա, լյավ խաբար ասիմ, հարևանի խոխան ողջ ա, զանգալ ա….Բաքվից:

Լուրը կանգնել՝ չի մտնում գլխիս մեջ. ո՞նց Բաքվից, էստեղ լավը ո՞րն է…


Ես քո իսկական մաման չեմ, բալե՜ս, բայց իմացած եղիր, որ բոլոր մայրերի սիրտը կանգնած է, նորից կզարկի երբ դուք տուն դառնաք: Պատեպատ տվեք ձեզ, երկու շաբաթ է անցել, հետ բերեք երեխեքին, մնացածը հիմա. նախարար, մանդատ՝ կապիկություն է»:

Сообщение «Մի ամիս առաջ անհետ կորած երեխեն զանգեց, հետո հեռախոսը ադրբեջանցի վերցրեց ու ասեց՝ լավ կլինի, մայրիկ, չմտածես» появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.

от admin