>

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել իր մայրիկի հետ՝ նրա 60-ամյակի առթիվ և շնորհավորական գրառում արել:


«Նկարի ձախ կողմում ես եմ փոքր ժամանակ ու մամաս: Շատ քիչ եմ գրում մամայիս մասին, բայց հիմա նույնիսկ հուզվում եմ, կոկորդս խեղդում է: Ախր իմ մաման այսօր դարձավ 60 տարեկան: Հրաշք մամա, դու ամենան ես, կյանքի ճիշտ ու սխալ բացատրող, բարին ու չարը տարանջատող, պայքարող տեսակ, մանկավարժ մեծատառով, ով կյանքում ինձ միշտ առաջ է մղել, ամենաշատը հավատացել, որ կհասնեմ մեծ բարձունքների: Ինձ հետ հավասար հուզվող, ամեն քայլովս ուրախացող իմ գանձ մամա, ինչքան բառեր էլ քո մասին գրեմ, քիչ է: Ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ առանց քեզ: Դու միշտ, քեզ թողած, ամեն բան արել ես միայն մեզ առաջ մղելու համար: Կյանքը չի հերիքի, որ վերադարձնենք քեզ այն, ինչ դու տվել ես: Ուղղակի իմացիր, անսահման է մեր սերը քո հանդեպ, դու աշխարհի ամենալավ մաման ես: Ուզում եմ առողջ լինես միշտ ու մեզ հետ միասին խաղաղության մեջ:








Քոչարյանի զոհերը

Մամ ջան, գրկում եմ ամուր ու համբուրում:


Քո փոքր դուստր՝ Անահիտ»,- գրել է նա:



աղբյուր

Сообщение «Կյանքը չի հերիքի, որ վերադարձնենք քեզ այն, ինչ դու տվել ես». Անահիտ Կիրակոսյանի գրառումը` մոր 60-ամյակի առթիվ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->