>


Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել իրավական ռեժիմը հանելուց: Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկելիս նման կոչ արեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը:

«Մենք գիտենք, որ խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված: Ո՞նց ենք մենք դիտարկում այդ խնդիրը, ո՞նց ենք մենք տեսնում դրա լուծման ուղիները: Մեր անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած, 44 մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօրվա դրությամբ բողոքները ծնողների շատ տեղին են. հարց է բարձրացվում, թե ինչպես է կազմակերպվելու իրենց երեխաների հանգիստը, ինչպես է կազմակերպվելու հերթափոխը, ծառայությունը: Շատ մեծ խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում, որին լուծում պետք է առաջարկենք»,- ասաց գեներալ-մայորը՝ հիշեցնելով, որ պատերազմի հետեւանքով ունենք մոտ 520 կմ լրացուցիչ սահմանային տարածքներ, որտեղ պետք է պահպանություն իրականացվի:




Քոչարյանի զոհերը

«Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու շատ կարեւոր է, բայց եկեք նայենք մյուս կողմից. եթե մենք հանում ենք ռազմական դրությունը, ապա ինչպե՞ս է կազմակերպվում ծառայությունը մեր սահմաններում: Արդյոք կարո՞ղ ենք կազմակերպել զորահավաքային զորակոչ եւ կազմակերպել մեր սահմանների պահպանությունը: Կարո՞ղ ենք: Եթե կարող ենք, խնդիր չենք տեսնում ընդհանրապես»,- շարունակեց Բաղդասարյանը:





ԳՇ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են կառավարության որոշման նախագծեր, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելուց հետո Կառավարության կողմից որոշում կայացվի զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՝ փուլային տարբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում պետք է ունենանք որոշակի անձնակազմ, որպեսզի կարողանանք ապահովել այդ թվում եւ ՀՀ անվտանգությունը:

«Հենց մենք թողնում ենք առաջնագիծը՝ հակառակորդը գալիս եւ մտնում է: Դրա համար մենք պիտի ունենանք մարդ՝ առաջին հերթին կանգնած հենակետերում, սահմանին: Երկրորդ. դրանից հետո ինչպե՞ս ենք կազմակերպելու: Առաջարկում ենք անցկացնել եռամսյա վարժական հավաքներ եւ կազմակերպենք սահմանային ծառայությունը մինչեւ Զինված ուժերը արդեն վերջնական կառուցվածքով կկազմակերպվեն, կկազմակերպվի սահմանային ծառայությունը՝ դա կլինի սահմանային զորքերի միջոցով, դա կլինի մեր ԶՈՒ միջոցով: Դա արդեն այլ հարց է, որը քննարկումների փուլում է եւ դա մենք կկազմակերպենք»:


Եզրափակելով իր խոսքը՝ գեներալ-մայորը ընդգծեց, որ զինված ուժերին ժամանակ է պետք, որպեսզի առաջնահերթ ապահովեն սահմանների պահպանությունը, այնուհետեւ մնացած բոլոր հարցերը:



«ԳՇ առաջարկը հետեւյալն է. որ անմիջապես ընդունում ենք եւ իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ կառավարության որոշումը, անմիջապես ընդունում ենք եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշումը, այսինքն մեկը հանում ենք, փուլային տարբերակով զորացրումը կազմակերպում եւ անց ենք կացնում վարժական հավաքներ, որպեսզի կարողանանք ապահովել սահմանների անվտանգությունը»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը:

Հիշեցնենք, որ ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում արդեն ընդգրկված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ:

Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց հետաձգել այդ նիստը եւ նախագծի քննարկումը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն համապատասխան նոր իրավակարգավորումներ ստեղծելու, որ հնարավոր լինի ռազմական դրության ռեժիմի անցնցում վերանայումը:

Сообщение Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->