>

Վրաստանում խորհրդարանի ընտրության ավարտին զուգահեռ տեղի է ունենում կորոնավիրուսի համաճարակի կտրուկ բռնկում: Հարևան երկրում օրական արձանագրվող դեպքերի թիվը վերջին օրերին հասնում է մինչև 4 հազարի, օրական մահերը հասնում են չորս տասնյակի: Վարակակիրների ցուցանիշը հատել է 100 հազարի սահմանն ու ավելանում է:

Դա տեղի է ունենում այն Վրաստանում, որն ամռանը համարվում էր համաճարակի դեմ պայքարի էտալոն՝ նախանձ առաջացնելով Հայաստանում, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության մոտ, որը Հայաստանի պատկերի ֆոնին իշխանությանը մատնացույց էր անում «համարժեք» Վրաստանը:




Քոչարյանի զոհերը

Հարևան երկրում օրական վարակակիրների թիվը չէր անցնում տասնյակը, խիստ ցածր էր մահերի ցուցանիշը: Վրաստանն իսկապես ուներ նախանձելի պատկեր: Հատկապես, երբ ներառվեց այն երկրների ցանկ, որոնց քաղաքացիներին տրվում էր Եվրամիություն մեկնելու իրավունք:





Ի՞նչ պատահեց, որ Վրաստանը չդիմացավ ու պայթեց: Ստացվող տեղեկատվության համաձայն՝ գերլարված են աշխատում հիվանդանոցները, որտեղ չկա ազատ տեղ: Պատահակա՞ն էր արդյոք, որ վարակի բռնկումը զուգորդվեց խորհրդարանի ընտրության ավարտին: Թե՞ Վրաստանի կառավարությունը անում էր հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի մինչև հոկտեմբերի վերջ և նոյեմբերի սկզբին նախատեսված ընտրության ավարտը համաճարակը չունենա այնպիսի ծավալում, որը կբերի քաղաքական հետևանքի, կբարձրացնի ընդդիմության շանսն ու կնվազեցնի «Վրացական երազանքի» վերընտրությունը:

Համենայնդեպս հետաքրքիր էր, որ արդեն հոկտեմբերի 31-ին մոտ սկսեց նկատվել աճը, ինչը, սակայն, դեռևս խիստ հեռու էր այնպիսին լինելուց, որ կփոխեր քաղաքական տրամադրությունն ու կազդեր մի քանի օր անց տեղի ունենալիք ընտրության վրա:


Մյուս կողմից, սակայն, իսկ ի՞նչ կարող է սպասել Վրաստանին այժմ: Արդյոք դա կարո՞ղ է բերել ապակայունացման՝ հաշվի առնելով այն, որ երկրի ընդդիմությունը գոհ չէ «Վրացական երազանքի» հաղթանակի փաստից և արել է անգամ բողոքի փորձեր՝ արժանանալով ուժային դիմադրության: Արդյոք կորոնավիրուսը կարո՞ղ է աճել այնպիսի հետևանքով, որ «շրջի» ընտրության արդյունքը: Հատկապես, որ Վրաստանի համար սպառնալից է ոչ միայն վարակը, այլև ռեգիոնալ ռազմաքաղաքական միջավայրը:

Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային կյանքի վերջին ամիսների փորձը, համաճարակն ու համաշխարհային քաղաքական միջավայրը քայլում են «ձեռք ձեռքի» տված: Հենց այդ «համատեղ» քայլքի հետևանք էր թերևս նաև Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմը, որն արմատապես փոխել է ռեգիոնը և ստեղծել իրավիճակ, երբ հայկական տարածքների հաշվին ռեգիոնալ հերթական բաժանումն արած Թուրքիան և Ռուսաստանը արդեն իսկ կարող են սկսել բաժանման ենթակա դիտարկումները այլ՝ այս դեպքում Վրաստանի ուղղությամբ:

Ընդ որում, «Վրացական երազանքը» հստակ կանխազգում է վտանգը, ինչով պայմանավորված էր երկրի վարչապետ Գախարիայի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում: Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ եկել է Վրաստանում ԱՄՆ ներկայությունը մեծացնելու ժամանակը:



Մյուս կողմից, սակայն, Նահանգները կարծես թե կոնկրետ արձագանք չտվեց երկրում ամերիկյան ռազմակայան հիմնելու գաղափարին: Ինչպես կվերաբերվի դրան Բայդենի վարչակազմը:

Մինչ այդ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռեգիոնալ խաղաղության երաշխավորն են: Դա ինչ-որ իմաստով նաև Վրաստանի դատավճիռ է, որին Էրդողանը Հայաստանի հետ միասին դուրս է դնում ռեգիոնալ որոշումներից: Միևնույն ժամանակ, Վրաստանի հարցում ամեն ինչ կարծես թե արդարացի է:

Վերջին հաշվով, Թբիլիսին ինքն է տարիներ ի վեր դիրքավորվել ոչ իբրև ռազմավարական խաղի պատրաստ պետություն, այլ որպես թուրք-ադրբեջանական տարանցիկ միջանցք, որը նաև անխափան գործեց Հայաստանը խաղից դուրս դնելու պատերազմի ընթացքում: Իսկ ինչպես ասում են՝ «ոչ մի բարի գործ չի մնում անպատիժ»:

Աղբյուր՝ 1in.am


от admin

-->