>

Մարիամ Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փոխանցում եմ Շուշին ազատագրած Եղնիկ Վաչիկի` հորս խոսքը

Երբևէ չեմ փորձել կարծիքս արտահայտել սոց. կայքերի միջոցով, բայց լռելն այլևս անհնար է:

Երբ նիկոլ հողատուն հանձնեց պատմական գեղեցկագույն Շուշին` լացում էի, երբ էս նողկանքը, նույն գիշերը, գրչի մեկ հարվածով թուրքին նվիրեց Արցախի պատմական տարածքները, պարզ դարձավ, որ տեղի ունեցավ զարհուրելի հանցագործություն:




Քոչարյանի զոհերը

Այդժամ ցասումը եռում էր մեջս: Սա ունի միմիայն մեկ որակում` պետական դավաճանություն:

Եվ հիմա, իր կողմնակիցներից, իրեն սատարողներից, մեծավ մասամբ մոլորյալներ, փորձում են իմաստազուրկ, հիմար պատճառաբանություններով արդարացնել այս անլուր պետական դավաճանությունը, իրենք էլ համալրելով դավաճանների շարքերը:






Դավաճանությունը երբե՛ք չունի արդարացում և երբե՛ք չի ներվում:

Գարշելի նիկոլ հողատու, ինչու խաբեցիր համայն հայությանը, ինչու համայն հայության արժանապատվությունը կոխկրտեցիր, ցեխին հավասարեցրիր:

Սրիկա, ուր մնացին քո սին կոչերը` առաջ, ի զեն, դուխով:

Անգամ սեփական ժողովրդից ես թաքնվում, վախկոտ շակալի պես մտել ես ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համապատասխան տեղը և վախենում ես «դուխով» դուրս գալ: Պատմությունից մեզ քաջ հայտնի բազում օրինակներ ու դրվագներ կան թագավորների, ղեկավարների, նախագահների հայրենասիրությունից, սխրանքներից, իրենց կյանքը հանուն Հայրենիքի զոհելու, մինչև արյան վերջին կաթիլը կռվելու պատրաստակամությունից:

Մի աննկարագրելի զոհողության, հայրենասիրության օրինակ բերեմ:

1864թ Բրազիլիան, Արգենտինան և Ուրուգվայը, որոնք բնակչությամբ շատ անգամներ գերազանցում էին, հարձակվեցին Պարագվայի վրա, պատճառների մասին չեմ ասում, դա այլ թեմա է:


Պատերազմը տևեց 6 տարի: Պարագվայը, որն ուներ 1.2 մլն բնակչություն, լիակատար պարտություն կրեց, կորցրեց տարածքներ, բնակչության գերակշիռ մասը զոհվեց` նվազելով մինչև 525.000, որից արական սեռի ներկայացուցիչ` ընդամենը 28.000: Երբ բանակը գրեթե գոյություն չուներ, հանուն Հայրենիքի կռվի են նետվում կանայք և 9-15 տարեկան տղաները: Երկրի նախագահը մի խումբ քաջերով քաշվում է անտառներն ու լեռները, պարտիզանական պայքար մղում, որտեզ էլ զոհվում է, իր մահով վերջակետ դնելով պատերազմին:

Անօրինակ հայրենասիրության նման օրինակ դու պետք է տայիր, ողորմելի նիկոլ հողատու, բոլոր մեծ ու փոքր ղեկավար պաշտոններ զբաղեցնողներ, պատգամավորներ, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության և բարեկեցության համար, դուք պետք է օրինակ ծառայեիք, այ անողնաշարավորներ:

Թեկուզև տաս հազար, քսան հազար զոհ տանք, բայց պահենք մեր նախնիներից ժառանգած մի փոքր Հայրենիքը, մեր սերունդների համար հուսալի ապագա ունենանք, գլուխներս բարձր, արժանապատիվ կեցվածք ունենանք:

Ակամայից հիշեցի մի հրաշալի ֆիլմի մասին: Հիշում եք, որ իբր Իվան Գրոզնու դերում հանդես եկող դերասանը ընդունում է շվեդական պատվիրակությանը և նրանց սահմանամերձ քաղաքը հանձնելու պահանջին` մեծահոգաբար զիջում է, ասելով, թե վերցրեք, не жалко, այդ պահին միջամտում է բնակարանային գողի դերում հանդես եկող դերասանը և դիմելով իբր Իվան Գրոզնուն, դժվարությամբ զսպելով կատաղությունը, ասում է. ты, сука, почему разбазариваешь наши земли. Այս հանճարեղ արտահայտությունը, հողատու տականք սրիկա, իսկը քո համար է ասված: Սովորական հանցագործ գողն ավելի շատ հարգանքի է արժանի, քան դու:

Նզովյալ լինես նիկոլ, հողատու ոճրագործի խարանը ընդմիշտ ճակատիդ է դրոշմված: Ինչպես ես մարսելու մեր հերոս զինվորների, կամավորականների թափված արյունը, ինչպես ես նայելու Հայրենիքի համար կյանքը չխնայած, նահատակված հերոսների հարազատների վշտով լեցուն աչքերին: Գլուխ եմ խոնարհում զոհվածների սխրագործության առջև, կիսում հարազատների անդառնալի կորստյան ցավը:



Խոսքս ուղղում եմ նաև զինվորականներին` գեներալների և այլ բարձրագույն կոչումով ուսադիրներ կրողներից ոմանց, ովքեր իրենց մեղքի բաժինն ունեն:

Ինչու թույլ տվեցիք նման իրավիճակ:

Որպեսզի ասածս միակողմանի չլինի, ասեմ հետևյալը. նախկին իշխանությունները` անխտիր բոլորը, այո, գող, ավազակ, թալանչի, կոռումպացված են եղել, բայց գոնե Արցախը ատամներով պահել են, ոչ մի պայմանով չեն ծախել Արցախը: նիկոլ հողատու, ավելի լավ էր դու էլ էդպիսին լինեիր ու Արցախը չծախեիր:

Ժամանակին Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա || ասում էր. ինձ պետք չեն արտասահմաններում ուսանած, անողնաշարավոր, հլու կամակատար մինիստրներ, այլ պետք են հայրենասեր մուժիկներ: Հիմա ինքդ որոշի, թե, որ կատեգորիային ես արժանի:

Ով հայ ժողովուրդ, հռետորական հարց եմ տալիս. միթե մենք այլևս դատապարտված ենք ունենալու Հայրենիքի նկատմամբ անտարբեր, ոչ հայրենասեր իշխանություններ:

Ընդհանրապես, բնույթով քաղաքականությունը չեմ ընդունում, ուստի հիմնական ասելիքս համարում եմ ավարտված:

Դիմում եմ բոլորին, վերջ տվեք երկպառակտություններին, համախմբվեք: Իսկ մոլի նիկոլասերներին խորհուրդ կտամ կարդալուց հետո չվայրահաչել:

Շատերն ուղղակի չափ ու սահմանն անցնում են:

Ընկեր, հարազատ, բարեկամ, ով ուզում է լինի, թքած ունեմ ձեր կարծիքի վրա, որովհետև գտնում եմ, որ այսքանից հետո հող հանձնողին, Հայրենիք ծախողին սատարողները նրանից լավը չեն, ավելի վատին են արժանի:

Ինչպես մի՝ այլևս նախկին ընկեր, ով նույնպես մասնակցել է 90-ականների պատերազմին, վիրավորեց ինձ, իմ` դեռ նոյեմբերի սկզբին հողերը հանձնելու վերաբերյալ հարցին ի պատասխան, հայտարարեց, որ սուրճի բաժակ նայելով եմ զբաղված:

Ներողություն չեմ խնդրում տեղ-տեղ կոպիտ խոսքերիս համար, ամեն ինչ արդարացի է»:

Сообщение Շուշին ազատագրած Եղնիկ Վաչիկի` հորս գրառումը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->