>

Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական․ ԼՀԿ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցի պատգամավորները ներթափանցել են Սոթքի ոսկու հանք։





Գրառումը ներկայացնում ենք ստորև․





«Հենց նոր տեղեկացրեցին , որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։

Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։


Պատկան մարմիններ արձագանքեք»։



Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ Հիմա կասեք, էս ինչ ես խոսում, բայց դե էտա, աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․ Այս մասին հայտնում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Իսկ մեկ այլ, ավելի ուշ արված գրառման մեջ Կարեն Հովհաննիսյան նշում է․

«Սոթքի հանքի ադմինիստրացիայի շենքի մոտակայքում ինչ գործ ունի ադրբեջանական բանակը, դա էլ հո ՀՀ-ի տարածքում է գտնվում ․․․ Էս ինչ արեցիք երկիրս․․․»։


от admin

-->