>

Յուրաքանչյուր կնոջ համար իր տղամարդը միակն է ու անկրկնելին: Բայց ի՞նչն են ամենաշատը կանայք գնահատում իրենց ընտրյալի մեջ:


Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում հարցման արդյունքներ, որոնք ցույց են տալիս, թե ինչին են կարևորում կանայք տղամարդու մեջ` լավ բնավորություն, ֆինանսական հնարավորություններ, փոխըմբռնում, հուսալիություն, լավ սիրեկան:








Քոչարյանի զոհերը

Կանանց մեծամասնությունը գտնում է, որ տղամարդու մեջ պետք է այս բոլոր որակները լինեն: 16 տոկոսը գնահատում է փոխըմբռնող ու հուսալի տղամարդկանց: Հարցվածների 9 տոկոսի համար կարևոր է, որ տղամարդն անկողնում «լավը» լինի, 8 տոկոսն էլ վստահ է, որ գլխավոր որակներից է լավ բնավորությունը:


Կանայք հարաբերություններում անշահախնդիր են. նրանց միայն 4 տոկոսն է կարևորում տղամարդու ֆինանսական կարողությունները: Տղամարդու որակներից կանայք գնահատում են նաև խելքը, պարկեշտությունը, սիրելի կնոջը սիրելու և հասկանալու ունակությունը:

Բայց ամենից կարևորն այն է, որ մենք նրանց սիրում ենք. սիրում ենք այնպիսին, ինչպիսին կան` իրենց թերություններով ու առավելություններով հանդերձ` ստանալով փոխադարձ վերաբերմունք:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->