>

Խեցգետին: Խեգետինները միշտ հետաքրքրություն են ցուցաբերում այլ մարդկանց նկատմամբ։ Նրանք բարի են ոչ միայն խոսքով, այլև իրենց գործողություններում։ Եթե իմանան որևէ մեկի խնդրի մասին, կշտապեն նրան հանգստացնելու, խորհուրդներ տալու և ջերմացնելու։ Խեցգետինները հիանալի հոգեկան թերապևտներ են։


Կշեռք: Կշեռքները շատ առատաձեռն են, և դա վերաբերում է նաև զգացմունքներին։ Նրանք պատրաստ են տալ ամեն ինչ՝ առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Նույնիսկ իրենց վերջին հագուստը կտան դիմացինին, եթե նա դրա կարիքն ունի։








Քոչարյանի զոհերը

Աղեղնավոր: Աղեղնավորները լավ գիտեն ինչ և ինչպես ասել, որպեսզի ստիպեն դիմացինին իրեն լավ զգալ, բարձրացնեն նրա տրամադրությունը, լավ լիցքեր հաղորդեն։ Նրանք ի սրտե ուրախանում են մարդկանց հաջողություններով, կիսում նրանց ինչպես ուրախությունը, այնպես էլ տխրությունը։


Այծեղջյուր: Այծեղջյուրները զուսպ և լուրջ են թվում, սակայն միևնույն ժամանակ նրանք շատ բարի են։ Երբեք մարդկանց չեն օգտագործի իրենց շահերի համար, ընդհակառակը՝ անում են ամեն բան, որպեսզի աջակցեն, մոտիվացնեն մարդկանց։ Համբերատար են, հոգատար։

Ձկներ: Ձկները շատ բարի են, երբեմն՝ նույնիսկ ալտրուիստ։ Նրանք օժտված են հզոր ինտուիցիայով և կարողանում են կարդալ մարդկանց մտքերը, հասկանաալ՝ ինչ է կատարվում նրանց հոգում։ Այնպես որ, հասկանալով, թե ինչ է նրանց անհրաժեշտ այդ պահին, անում են ամեն բան, որ օգտակար լինեն մարդկանց։



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->