>

Վանուշ Շերմազանյանը գրել է. ՄԵՐՈՒԺԱՆԸ՝ Շիրակի Գրիգորյան ազնվազարմ տոհմածառից

Զանգում է ընկերս և ուրախ ձայնով բացականչում.
-Գտա ՜նք, գտա ՜նք, գտա ՜նք… Իմ կյանքում երբևէ լսած ամենա֊ամենա խելագար ուրախ ձայնն էր դա․․․ Ընկերը գտել էր քրոջ որդու` իր զարմիկի մարմինը, ով զո հվել էր դեռ մեկ ամիս առաջ, իսկ ես հիմա նստած, սպիտակ թղթի առաջ փորձում եմ հավաքել մտքերս, որ կորցրել էի նոյեմբերի 9-ին…

Նոյեմբերի 9-ից մեր կյանքի նավը հերթական անգամ շրջվեց եւ մենք նորից հայտնվեցինք հատակում․ Իննից հետո առաջին անգամ գրիչ եմ վերցրել և այն հազիվ է ենթարկվում դողացող ձեռքիս տակ՝ բառերի ու տառերի ,մտքերի ու մտածմունքների ծանրությանը չդիմանալով․․․




Քոչարյանի զոհերը

Մերուժանը պատերազմի առաջին օրերին դեղ ու դարման էր հավաքում ու հասցնում Ստեփանակերտ, հետո իմացավ, որ խրամատներում անվադողերի խիստ անհրաժեշտություն կա ․․․ սկսեց դրանք հավաքել ու բեռնատարներով հասցնել սահման․․․





տեղը չէր գտնում, իրեն պատերով էր տալիս, վերջը գնաց ծննդավայր՝ Գյումրի, հավաքեց զինվորական հագուստը և ուր որ է պիտի տանից փախչեր… քույրը նկատեց ու լաց լինելով ասաց. -Սպասի, մաման գա, խոսենք, պապան չկա, դու իմ ու մամայի համար թև ու թիկունք ․․․

Մերուժանը բարկացավ. -Բա որ ես էլ չգնամ, ո ՞վ գնա… Ու էդպես մորը հաջող չասելով, ներսը վառվելով հասավ Երևան։


Ուշ ժամ էր․․․ Քեռի Աշոտի հետ մի-մի թաս արեցին․․․
լողացավ, սափրվեց ու լուսաբացին ընկերների հետ իրեն գցեց առաջնագիծ․․․ Օրեր շարունակ կռ իվ տվեց իր Առյուծ ախպերների հետ, նա հրամանատար էր ու իր զինվորների հոգին ու հավատն էր․․ Նրանք վրեժով էին լի, նրանք եկել էին հողը պահելու․․․ Բազում հերոսություններ արեցին, որոնց մասին ոչ ոք արդեն չի իմանա, ինչ մնաց թե գնահատվի․․․
Մերուժանը ընկավ․․․ Ու լուրը տեղ հասավ, և ցավոք այն հավաստի էր։ Մայրը սև հագավ, իսկ Աշոտ քեռին ու Վարդևան հորեղբայրը կորած մարմինն էին փնտրում պատերազմի դաշտում. Մերուժանի մորը մխիթարանք․․․ Նոյեմբերի իննից հետո, երբ մեր կյանքի նավը շրջվեց ու մենք հերթական անգամ հայտնվեցինք հատակում, որ հետո նորից հառնենք ավելի հզոր, ավելի…

Երբ մեր ազգը խելագարվեց, միառժամանակ ու կորցրեց հույսը, հավատը, սերը, կորցրեց ճիշտն ու ճշմարիտը, երբ անդեմ, անխիղճ իշխանությունները ու ընդիմադիրները իրար երեսի սկսեցին թքել, մեկը անզորությունից, մյուսը աթոռատենչից, երբ իրար մեղ ադրում ու սպա ռնում են, երբ հնչում են բառեր, ճառեր, կոչեր… պաթոսով ու հիմարությամբ լեցուն, երբ անասնական ու շնա բարո գզվռտոց է երկրում․․․

երբ հնչում են բառեր, որ պիտի չհնչեին․․․ Դավաճան, ազգաս պան, ցեղա սպան, հողատու, երբ բոլորը մեղա դրում են իրար, իսկ էդ ընթացքում հարյուրավոր ընտանիքներ փաթաթված ցավի ու սևի մեջ, կորցրած այս կյանքի իմաստը, փնտրում են այն ձեռքը, որը կուղեկցի ու կօգնի գտնել իրենց զո հված՝ կամ կորած Առույծասիրտ զավակներին, կորուսյալ Հայրենիքի տարածքներում․․․



Իսկ նրանք՝ Առյուծասիրտ տղերքը, հանգիստ ու խաղաղ քնով քնած են՝ այն նույն հողի վրա, որի ազատաության համար կյանքներն իրենց մատ աղեցին ․․․

Ու գիշերները նրանք ժպտում են աստղերին, ձեն-ձենի են տալիս իրար մեր նոր էպոսի Առյուծ ախպերները․․․ ամեն մեկը մի քար, ամեն մեկը մի սար, ամեն մեկը մի ծառ գրկած ․․․ մարմինն այստեղ, հոգին երկնքում․․․ Ու Մերուժանը իր ընկերների հետ թք ած ունի իշխանիկների ու կուսակցապետերի լալահառաչ վայնասունի վրա․․․

Նրանք դեռ հողի տակ չեն, հողի վրա են ու հողը իր շնչով տաքացնում է նրանց սառած մարմինները, քամին երգ է երգում ու շոյում հերոսներին,
իսկ աստղերը աստղե լաց են հեղում մոլորակի վրա, հերոսների հոգիներով հզորացած, հարստացած․․․

Հ․Գ․ Մերուժան ջան, Առյուծ տղերք ջան, դուք չեք պարտվել․․․ Պարտվել ենք մենք՝ ապրողներս և մենք ձեզ Հայրենիք ենք պարք․․․ Ննջեք խաղաղությամբ․․․

Сообщение Զանգում է ընկերս և բացականչում. -Գտա ՜նք․ Իմ կյանքում երբևէ լսած ամենախելագար ուրախ ձայնն էր դա․․․ Ընկերը գտել էր իր զարմիկի մարմինը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->