>

Լրագրող Յաշա Սոլոմոնյանը աղմուկ հանած պարգևավճարների մասին գրում է. «Երբ ժամանակին ինձ առաջարկ արվեց թողնել մասնավոր սեկտորն ու անցնել պետական պաշտոնի, առանց 1 վայրկյան տատանվելու մերժեցի։ Ու ոչ թե նրա համար, որ ի վիճակի չէի այդ ոլորտում լուրջ հաջողությունների հասնել, կամ կարծում էի, թե իմ տեղը չի։ Չէ։









Քոչարյանի զոհերը

Երբ ինձ տեղեկացրեցին աշխատավարձի չափը, աչքերս, մեղմ ասած, լցվեցին։ Ու մտածեցի։ Արդյոք արժի՞ թողնել իմ լավ վճարվող գործը, իմ ու ընտանիքիս ապագան դնել կասկածի տակ, էդ գրոշների դիմաց (հա, իմ աշխատածի համեմատ էդ առաջարկը գրոշ ա) գնալ, փորձել էս մարդկանց համար ինչ֊որ լավ բան անել, էդ նույն մարդկանց աչքի գրողը դառնալ, անեծքի տակ մնալ…


Ա բա ինձ պե՞տք ա… Հա՛, ես էգոիստ եմ։ Բայց ի տարբերություն ձեզ, վաստակելով գումար, չեմ անիծում էդ գրոշներ ստացողներին։ Իրանց մեջ լի՜քը արժանիները կան։



Էդ անտեր պարգևավճար կոչվածը աշխատավարձի մասն ա։ Ասենք 120.000 դրամ աշխատավարձ ստացողը, 2֊3 ամիսը մեկ կարող ա մի 25.000 պարգևավճար ստանա, էն էլ քթերից գալիս ֊ թափվում ա… Ու հա, պարգևավճար միշտ էլ եղել ա, դեռ սովետի թվից»:

Сообщение «Երբ ինձ տեղեկացրեցին աշխատավարձի չափը, աչքերս, մեղմ ասած, լցվեցին…» появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->