>

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով արձանագրում ենք, որ հաճախ բանակին են վերագրվում գրեթե բոլոր մեղքերը։


Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության։
Բանակը, որքան էլ այդ համակարգի մաս է և հեռու չէ նրա արատներից, իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից։
Զինվորներ, սպաներ և գեներալներ արիաբար կռվեցին ու նաև նահատակվեցին հանուն բոլորիս ազատության և արժանապատվության։
Մյուս պետական ինստիտուտների որակն ու ներդրումը նույնիսկ չի կարող համեմատելի լինել։
Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է և, թեպետ ծանր վիրավոր,







Քոչարյանի զոհերը

դարձյալ բանակն է մնացել որպես պետականության պահպանման ու բոլորիս ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք։
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայկական բանակին, նրա զինվորին ու հրամանատարին։
Բոլոր սրտացավ և ողջամիտ հայրենակիցներիս խնդրում և հորդորում եմ աչքի առաջ ունենալ մեզ սպառնացող հավանական աղետը և ոչ մի


պարագայում չթիրախավորել բանակին, այլ ամեն կերպով, այդ թվում՝ առողջ քննադատությամբ և առաջարկներով, աջակցել նրան։ Հայկական բանակն է, որ հիմք և առանցք կարող է դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։


Պահպանե՛նք և հզորացնե՛նք Հայկական բանակը»։

Сообщение Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->