>

Սոթքի հանքի տարածքում ԽՍՀՄ վարչատարածքային բաժանմանը հղում անելով, կատարվել է սահմանազատում: Հայ պաշտոնյաները, մասնագետները հայտարարում են, որ սահմանի դեմարկացիան հենվում է անցյալ դարի 40-50-ական թվականների սահմանային գործընթացների վրա:


Երեկ անդրադարձել էինք դրանից ի վեր Հայաստանի տարածքից մոտ 4000 քկմ տարածքի խնդրին, որն անցել է Ադրբեջանին, ներքին ինչ որ բանավոր պայմանավորվածություններով:







Քոչարյանի զոհերը

Հայաստանի տարածքը ԽՍՀՄ կազմավորումից ի վեր եղել է 32 հազար քկմ, ընդ որում, ներկայիս Լաչինի շրջանի մի մասը եղել է ՀԽՍՀ կազմում, Հայաստանն ու Ղարաբաղը կտրված չեն եղել:

Եթե կատարվում է դեմարկացիա ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման հիմքով, ապա Հայաստանը պետք է պահանջի այդ տարածքները: Բացի այդ, ՀԽՍՀ տարածքում է եղել Արծվաշենը, ընդ որում՝ ոչ թե անկլավի տեսքով, ինչպես պատկերված էր խորհրդային ուշ շրջանի քարտեզներում, այլ ցամաքային կապով:


Հայաստանի խորհրդարանը երեկ կրկին զբաղված էր ռազբորկաներով, փոխարենը կարող էր քննարկել այս խնդիրները, հրավիրել մասնագետների ու լսել նրանց, որոշել անելիքները:


Փոխարենը մեծամասնություն ու ընդդիմությունը մեղադրում էին դավաճանության ու երկիրը ծախելու մեջ, այն դեպքում, երբ կարող են դրա փոխարեն զբաղվել անցանկալի զարգացումները կանխելու գործով: Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում՝ այն կոլեկտիվ ակտ է:

Ի դեպ, ԲՀԿ ֆրակցիան կարող է իր ճոխ գովազդած ջոկատը ուղարկել նման մի հատված՝ հայրենի հողը պաշտպանելու:

Աղբյուր՝ Լրագիր


от admin

-->