>

Ինչպես եւ կանխատեսել էինք, ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը պայթեցնելու է հին համակարգը: Ձայնագրման հրապարակմանն արագ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ ասուլիս տվեցին ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարները: Տեղի ունեցածը գնահատվեց որպես դավադրություն պետականության դեմ:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Իմ քայլը դաշինքի հանրահավաքում արեց կարեւոր հայտարարություններ: Նա հայտարարեց, որ ներկայում պայքարը սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ է: Ընդ որում, հակահեղափոխության տակ նա ակնարկեց փաստացի բոլոր այն ուժերին, որոնք մասնակցում են Երեւանի ավագանու ընտրությանը:




Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոչ մի ձայն չտալ այդ ուժերին, փոխարենը քվեարկել «սպիտակների» օգտին այնպես, որ «ունենանք անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամանությամբ հաղթանակ, հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա»:





Զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, օլիգարխներին, ակնարկելով, որ ԱԱԾ-ն հետեւում է իրենց: Նա ԱԱԾ-ին ու ոստիկանությանը հանձնարարեց զինաթափել օլիգարխների զինված խմբերին, հայտարարեց նրանց միլիարդների հասնող կարողության ու այն պետությանը վերադարձնելու մասին:


Երեւանի ավագանու ընտրության արդյունքը կարեւոր է նոր իշխանության համար: Ավագանում «անքննելի մեծամանությամբ հաղթանակը» հզոր փաստարկ է «հակահեղափոխականների» հանդեպ, ովքեր ներկայում մեծամասնություն ունեն Ազգային ժողովում եւ հայտարարում են, որ ԱԺ-ն լուծարելու որեւէ հիմք չկա:

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը 100 օրվան նվիրված հանրահավաքում խոսեց անցումային արդարադատության ու ժողովրդի ճնշման ներքո ԱԺ-ի խնդիրը լուծելու մասին, բայց երեւում է այդ ելույթը «տեղ չէր հասել», եւ այդ ուժերը շարունակում են հղում անել սահմանադրությանն ու օրենքներին ու հայտարարել, որ ԱԺ-ի լուծարման մասին խոսք չի կարող լինել:



Վարչապետի այսօրվա ելույթից հետո թերեւս այդ ուժերի մոտ կասկածներ չեն մնա, եթե իհարկե չեն կորցրել ինքնապահպանման բնազդը: Այդ ելույթն աննախադեպ կոշտ էր եւ նաեւ շատ կոնկրետ՝ թիրախների առումով, միեւնույն ժամանակ գծելով սեւերի ու սպիտակների սահմանը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->