>

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնվորապես ասվում է հետևյալը.


«Քանզի Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը հանձնված է, մի քանի ռազմավարական փակագիծ բացեմ:








Քոչարյանի զոհերը

Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության ներքո ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները՝ Վանքասարը, Ուղտասարը, Մատաղիսը, Մարտունու հարակից բլուրները, Շուշին, Քարվաճառի լեռները: Կհարցնեք, թե ինչո՞ւ:


Պատերազմի մեջ բարձունքները ունեն մեծ նշանակություն: Բարձունքներից առավել հեշտ է թիրախավորել հակառակ կողմի էական կետերը:



Հենց այսօրվանից մենք պիտի ծրագրեր մշակենք, բանակը զինենք, ինքներս զինվենք, Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ պատրաստվենք, թե ոնց ենք ազատագրելու Արցախի Հանրապետության բարձունքները:

Եվ թող ոչ ոք հեքիաթներ չպատմի մարդու իրավունքների և միջազգային հանրության վերաբերյալ:

Հենց այսօրվանից մեր գլխավոր գործը պետք է լինի բարձունքների ազատագրմանը պատրաստվելը»։


от admin

-->