>

Ազատամարտիկ Ժորա Սափեյանը, որ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի կեսը եղել է Հադրութում, մասնակցել պատերազմական գործողություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հադրութի հետ կապված մեկ բան կարող է ասել, ներսում դավադիր ուժեր էին հայտնվել։

«Արթուր Աղաբեկյանի նմանները գալիս էին Հադրութ, ապատեղեկատվություն տարածում։ Նա եկել, զինվորներին ասել է, որ Հադրութը ծախված է, եկեք մյուս գյուղերը պաշտպանեք»,-պատմեց Ժորա Սափեյանը։




Քոչարյանի զոհերը

Սափեյանը պատմեց, որ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները, հրետանային կրակ էր բացված, զինծառայողները դիմում էին փախուստի։ «Նախագահ Արայիկ Հարությունյանը, Հադրութի շտաբի դիմաց կանգնած, երեխայի պես լաց էր լինում, որ գնում էին, ասում էր՝ ինչո՞ւ եք գնում, ասում էին՝ ծախել եք Հադրութը։ Արայիկ Հարությունյանը իմ ներկայությամբ է լացել, դավադիր ուժերը անընդհատ հայտարարում էին, թե Հադրութը ծախված է։ Քոչարյանասերժական թիմի ներկայացուցիչներ էին։ Բոլորին ասում էին՝ իզուր եք կռվում, ծախված է Ղարաբաղը, բոլորին նման տեղեկատվություն էին ներարկում»,- հավելեց նա։






Ազատամարտիկը նշեց, որ արդեն իսկ պատասխանատվության պետք է կանչվեին բոլոր մեղավորները։ «Հրամկազմը փախավ, ամեն օր մի դավադիր բան էր լինում, զինվորի ոգին այդպես ջարդվեց։ Ու հիմա բոլորը գիտեն Արթուր Աղաբեկյանի հայտարարությունների մասին»,-հավելեց նա։

Նշենք, որ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ասուլիսին անդրադարձել է Հադրութի գործողություններին։ Նա ասել է, որ քչերն էին սպասում՝ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ. որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում։ Նրա կարծիքով՝ սա ավելի շատ ռազմական կորուստ էր, քան քաղաքական:



Նա պատմել է, որ քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում, նախ՝ դիվերսանտներ են հայտնվել քաղաքում, որոնք եղել են հայկական զինվորական համազգեստով։ Ավելին՝ նրանք շփվել են հայերենով։

«Հատուկջոկատայինները մտնում էին, մաքրում քաղաքը, բայց այդ ժամանակ էլ սկսվում է հրետանային կրակ, իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները»,- պատմել է Պեգովը։

Сообщение Հայտնի է, թե ով է զինվորներին ասել՝ Հադրութը ծախված է, իզուր եք կռվում․ մանրամասներ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->