>

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում: «Այն լրատվամիջոցներից, որոնք

loading...



տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն





կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել:Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև անազատության մեջ հայտնված անձանց ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց մասին տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասաց

Ամատունին: Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի: «Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է հեռու պահեն հանրային ուշադրությունից: Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը, իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշեց Զառա Ամատունին:




Zara Amatuni, head of communications and prevention programs at the International Committee of the Red Cross (ICRC) in Armenia, says the rumors that there are 150 Armenian prisoners of war in Azerbaijan are false. As reported by “Armenpress”, Zara Amatuni said this during the online discussion held on Novem

ber 27. “We tried to find out from the media outlets that spread this information where the news came from, but we could not. The ICRC has never published or will continue to publish statistics on wanted persons. We work with the authorities on each case. In general, our work takes place in quite sensitive situ

ations, in each case with the responsible authorities in a confidential manner. Only the parties have the right to publish the data of the captives. We can only focus on the fate of these people, and our families are informed about our visits. Since mid-October, we have verified the data of a number of detainees, about whom we have informed their families. I appeal to those families to be in touch with us, “Amatuni said. As for the ICRC’s role in returning the captives, Zara Amatuni stressed that the ICRC does not have such a function. “Under international law, we inform the parties that the captives must be kept out of the public eye. “The decision to return can only be made by the parties, and the ICRC can only help,” said Zara Amatuni.

Сообщение Հերթական կեղծ լուրերը՝ զինծառայողների մասին. միայն իմանաք, թե ինչ է կատարվել իրականում появились сначала на .


add
loading...
.

от admin