>

Այսօր հրապարակված ՀՀ վարչապետի 1292-Ա որոշման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման
հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝







Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի
բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:


2. Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:


3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի
բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:

աղբյուր

Сообщение Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->