>

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է՝




Քոչարյանի զոհերը

Ամենակարևոր մի քանի կետերը.




Շուշին Շուշա է իմ համար:

Դրսում կան Հայաստանը քանդողներ, որոնք իմ դեմ են պայքարում: Ես էլ որքան և ինչպես կարողանամ, բռնակալություն եմ հաստատելու Հայաստանում:


Լիովին վերահսկում եմ «իրավապահ» համակարգը: Պայմանավորվածություններ ունեմ դրա ղեկավարների հետ, և նրանք շարունակելու են ապահովել իմ ռեժիմի կյանքը:


Շնորհակալություն եմ հայտնում նրանց, որպեսզի այդ շնորհակալական քծնանքով ևս մեկ անգամ հավաստեմ, որ իրենց ապօրինի հավատարմության համար վարձահատույց եմ լինելու իրենց:

Սպասվում են նոր անակնկալներ, այնպես որ պատրաստ եղեք: Նորմալ է: Կարևորը՝ ես և Ալիևը գիտենք, թե ինչ է լինելու: Դուք հետո կիմանաք, երբ տեղի ունենան: Կիմանաք և պիտի սսկվեք:

Պատերազմի ժամանակ չենք խաբել: Մի քիչ այլ բաներ ենք ասել, որ թշնամին չիմանա ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որ թշնամին բոլորից լավ գիտեր և անգամ հայտարարում էր:

Չեմ գնալու: Թքած ունեմ ձեր բոլորի վրա: Դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ: Կարևորը՝ այդ հոտն իրեն հպարտ զգա` հենվելով իմ՝ ուղեղներ լվալու անվերջ փորձերի վրա:


от admin

-->