>

«Մհերը անմահացավ իր մայրիկի մահվանից 10 տարի անց,հենց նույն օրը…»

2000 թվականի հուլիսի 17-ին Վանաձորում ծնվեց Ղուկասյանների ընտանիքի 4-րդ որդին Մհերը։




Քոչարյանի զոհերը

Բարի,համեստ ու կամեցող տղա էր Մհերը։ Հոգատար հորեղբայր ու որդի։




10 տարեկան էր երբ կորցրեց ամենաթանկը՝իր մայրիկին։Ու մեծացավ հոր ու ավագ եղբայրների ընտանիքում։


Շատ նպատակներ ուներ,որ պետք է ծառայությունից հետո իրագործեր։ Ծառայության էր անցել Ջաբրաիլում։ Ծառայում էր սիրով և կարգապահությամբ։ 2 ամիս էր մնացել ծառայության ավարտին երբ սկսվեց պատերազմը։

Մհերին տեղափոխեցին Հադրութ,Շուշի…։ Նա 1 ամսից ավել մասնակցեց ծանր մարտերի,մարտնչեց թշնամու դեմ և հոկտեմբերի 29-ին ընկավ Հերոսի մահով։Այն օրը,երբ իր մայրն էր մահացել։


Մհերը հիմա կարոտով իր մայրիկի գրկում է տաքուկ։

Մհերը հավերժացավ և իր զինվորական համազգեստով հավերժ կհսկի հայոց սահմանները։

Փառք քեզ Մհեր Ղուկասյան, Ճանաչենք մեր Հերոսներին…

Անի Ավետիսյան


от admin

-->