>

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Ադրբեջանի կողմից

գերեվարված հայ զինծառայողների վերադարձի հետ կապված մի քանի կետեր: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.




Քոչարյանի զոհերը

Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել




  1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի:
  2. Որպես աջակից մարմին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն առավելագույնս աջակցում է պետական ու միջազգային կառույցներին իրենց գործառույթների իրականացման հարցում:

Մասնավորապես, բոլոր հնարավոր աղբյուրներից շարունակաբար հավաքագրում ենք տեղեկություններ ու փոխանցում նրանց, համապատասխան տեղեկություններ ենք տալիս գերիների հարազատներին ու նրանց փաստաբաններին, դիմումներ ու զեկույցներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների ու որոշում կայացնողների և այլն: Օրինակ, անհայտ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ կատարել ենք մեծածավալ փաստահավաք գործունեություն և բացառիկ տվյալների շտեմարանը փոխանցել բոլոր լիազոր մարմիններին:

Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները. արդեն զգալի հաջողություններ կան, սակայն արդյունքների առումով ավելի մանրամասն չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով թեմայի նրբություններն ու գաղտնիության կարևորությունը գերիների համար:Հենց այսօր բավականին երկար քննարկում եմ ունեցել Կարմիր խաչի պատասխանատու ներկայացուցչի հետ, ներկայացրել լրացուցիչ տվյալներ նրան: Առանձին քննարկումներ եմ ունեցել նաև միջազգային իրավապաշտպանների հետ:


  1. Հարկ է հաշվի առնել, որ այս թեմայում առկա են բազմաթիվ նուրբ ու զգայուն հարցեր, և ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ընտանիքներն ու հանրությունը հնարավոր չափով իրազեկված լինեն գործընթացից ու արդյունքներից: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները:
  2. Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, և այսօր էլ իմ գործընկեր Արման Թաթոյանը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով ու շեշտադրումներով, հղումը տեղադրում եմ մեկնաբանությամբ, որպեսզի մոտավոր նույն բաներն էլ ես չկրկնեմ:

Artsakh Human Rights Defender Artak Beglaryan clarified on his Facebook page several points related to the return of Armenian servicemen captured by Azerbaijan. The post is presented below.


Since there are many inquiries about prisoners, I would like to clarify a few points

  1. Definitely, their return should be one of the priorities of the state bodies, but the authorized bodies should be separated from the supporting bodies, as well as the subjective problems from the objective difficulties. The authorized body in this matter is the government, represented by the relevant commission.
  2. As a supporting body, the Human Rights Defender of the Republic of Azerbaijan shall assist the state and international structures in carrying out their functions.

In particular, we continuously collect information from all possible sources and pass it on to them, provide relevant information to the relatives of prisoners and their lawyers, send applications and reports to various international organizations and decision-makers, and so on. For example, we have carried out large-scale fact-finding activities on missing civilians, transferring the exclusive database to all authorized bodies.

Thanks to our efforts, it was possible to save the lives of a group of prisoners, to clarify the information about them. There are already significant successes, but I can not go into more detail in terms of results, given the nuances of the topic and the importance of confidentiality for the captives. I also had separate discussions with international human rights

Сообщение Քիչ առաջ ԸՆՏԻՐ լուր ստացանք․ Տեսեք, թե քանի ՀԱՅ գերի է փրկվել. Փառքդ շատ Տեր Աստված ;🙏 появились сначала на .


от admin

-->