>

Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ քաղաքական լարվածության ֆոնին և թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտից հետո պաշտոնապես կասեցրել է այդ երկրից մսի, ձվի և այլ մթերքների ներմուծումը, թուրք արտահանողների միությանը հղումով գրում է Reuters-ը։




Քոչարյանի զոհերը

«Նոյեմբերի 15-ից դադարեցվել է մեր երկրից կարմիր մսի և դրանից պատրաստված մթերքների, սպիտակ մսի և դրանից պատրաստված մթերքների, հավկիթի, մեղրի, ինչպես նաև կաթի և կաթնամթերքի ներմուծումը»,- հայտնել են միության անդամները։





Թուրք արտահանողների միությանը նաև հայտնել է, որ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիա արտահանումը նվազել է 16 տոկոսով։




Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Պեկանն այս շաբաթ հայտարարել էր, որ Էր Ռիադի պնդմամբ՝ թուրքական ապրանքների պաշտոնական բոյկոտը չկա։

«Մեր առևտրատնտեսական հարաբերություններում խնդիրների լուծման ուղղությամբ մենք կոնկրետ քայլեր ենք ակնկալում»,-ասել էր նա։


от admin

-->