>

Ադրբեջանցիները եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։


Ղարաբաղում հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։







Քոչարյանի զոհերը

«Նոյեմբերի 21-ին` ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամօղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամօղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրինօղլուն, Հաջիևա Էլմինազ Մագերամղզին և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրղզին մահացել են Ֆիզուլիի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։


Նախնական վարկածով` նրանք եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։


Դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրն ու մարմինները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ դատավարական գործողություններ:

Сообщение Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->