>

Երեկ Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկ քարոզարշավի հարակից տարածքում անվտանգությունը մեծ չափով էր ներգրավված, քան երբեւէ:


Ասել է թե` հսկողությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեծացել է:








Քոչարյանի զոհերը

Ավելին, երեկ իր ելույթից հետո վարչապետն անսպասելի մտավ ժողովրդի մեջ, որի մասին նախապես անվտանգության աշխատակիցները տեղյակ չէին եւ նրա համար անցնելու ճանապարհ բոլորովին այլ կողմից էին բացել:


Եվ վարչապետի այդ քայլից հետո իսկապես իրարանցում սկսվեց, քանի որ մարդիկ ամեն կերպ փորձում էին մոտենալ վարչապետին, անվտանգության աշխատակիցներն էլ փորձում էին կանոնակարգել:

Եվ կրկին բոլորի համար անսպասելի կերպով վարչապետը հրահանգեց փակել ճանապարհները, քանի որ երթ են կազմակերպելու, եւ երկար ժամանակ պահանջվեց կանոնակարգման համար:



Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->