>

Շող Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լավա գոնե էն պլակատի վրա չեն գրել՝ «սպասիբը տուռցիի զա տո շտո մոժեմ գավարիծ սպասիբը պուցինու», հավատացեք որ հոգու խորքում այդպիսի բան ասողներ շատ կլինեն։




Քոչարյանի զոհերը

Իսկ իրականությունն այն է որ 30 տարի հազարավոր հայ օջախների ճրագներ են մարել, որ այսօր ասվի՝ սպասիբը պուծինու։





Իրականությունը այն է որ՝ խնդրի պատճատով շուրջ 30 տարի չկարողացանք հարևան պետությունների հետ բարեկամանալ ու դուրս գալ շրջափակումից։


Շրջափակման բացասական հետևանքները մեր ուսերի վրա վերցրած զրկանքներով ու աղի արցունք թափելով մի կերպ գոյատևեցինք, որ այսօր ասեն՝ սպասիբը պուծինու։

Իրականությունը այն է որ՝ ռսի պարտադրած թուղթը ստորագրելու նպատակով երկրի նվիրյալ ղեկավարին խաչեցինք, սակայն էտ պարտադրած թղթի համար՝ սպասիբը պուծինու։



Եվ ոչ ոք հիմա չհամարձակվի ինձ սեպ խրելու մեջ մեղադրել, սեպը էն տորթի վրայի 2 խրած դրոշներն էին, ուր Հայկական եռագույնը 3-րդ ավելորդ էր Ձիգ մնացեք, մենք դեռ ՀՀ ունենք ոտքի կանգնեցնելու։

Խորհուրդս՝ եթե ցանկանում եք թշնամական հարևաններից եկող վտանգները չեզոքացնել, Ապա այդ թշնամի հարևանների հետ բարեկամանալը անհրաժեշտություն է։

Գիտեմ, վերքերը թարմ են, դեռ արյունահոսում են, սակայն պետք է ուժ գտնենք այդ վերքերը սպիացնելու նպատակով։


от admin

-->