>

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայ ռազմագերիների խնդրով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Տեղեկանում ենք ՌՀՄ-ի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից, որում Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել։




Քոչարյանի զոհերը

«Մենք պարտավոր ենք այդ հարցով (գերիների հարցով — ՀՐԱՊԱՐԱԿ) զբաղվել, ես զբաղվում եմ։ Այ, երեկ ես եկել եմ, երեկ ես առաջինը հանդիպել եմ նախագահի օգնականի հետ միջազգային գծով՝ Ուշակովի հետ, Յուրի Վիկտորովիչ։





Առաջին խնդիրը դա ենք դրել։ Մենք նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան»,- նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքերով՝ այսօր անձամբ ՌԴ նախագահն է զբաղվում գերիների հարցով։


«Երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահը զբաղվում է, դա, գիտե՞ք, շատ ազդեցիկ, ինձ թվում է, ներկայացնելու կարիք չկա, չէ՞, իր հնարավորությունները և մեր հնարավորությունները։ Մեզ մնում է մի բան՝ անընդհատ հսկենք, անընդհատ, ամեն օր ասենք՝ «Ի՞նչ եղավ»։

Ոչ թե սպասենք՝ ինքը ինչ-որ պատասխան կտա, ամեն օր։ Ես երեկ ասել եմ, խոսացել եմ, չէ՞, այսօր զանգահարել եմ իրեն, ասում է՝



«Չհասկացանք, պարո՛ն Աբրահամյան, արդեն երեկ ասեցինք», բայց ասեցի՝ «Մի օր անցել ա, ի՞նչ եղավ»։ Մենք պետք է լինենք համառ և այդպես հետևողական, որպեսզի այս խնդիրը լուծվի»,- մանրամասնել է միության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ Hraparak.am


от admin

-->