>

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին, որը կոչված է աջակցություն տրամադրելու Արցախի տեղահանված բնակիչներին:


Նախաձեռնությունն ստացել է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» անվանումը և նպատակ է հետապնդում ուրախություն պարգևելու արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին:








Քոչարյանի զոհերը

Նրանց համար նվերներ են պատրաստվում ուղարկել, որին կարող են միանալ բոլոր ցանկացողներն ԱՄՆ-ում:


Ըստ Քարդաշյանի հրապարակած տեղեկության՝ երեխաների համար կարելի է պատրաստել խաղալիքներ, դպրոցական պարագաներ, անձնական խնամքի պարագաներ, հագուստ, աքսեսուարներ և ավելին:



Նվերները կտեղաբաշխվեն «Թաքնված ճանապարհ նախաձեռնության» կենտրոնների կողմից:


от admin

-->