>

«Կարճ հարցազրույց ունեցա ադրբեջանական հատուկ ստորաբաժանման կապիտանի հետ». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«A short interview with an Azerbaijanian captain next to the road to Shushi.




Երեկ հնարավորություն ունեցա կարճ հարցազրույց անելու ադրբեջանցի հատուկ ստորաբաժանման կապիտանի հետ, ով ղեկավարում էր Շուշիի կողքով անցնող ճանապարհի մոտ հերթապահություն իրականացնող ադրբեջանական ստորաբաժանումը։


Հարցազրույցն այնքան պատահական ստացվեց, որ ես առաջին ակնթարթին չհասցրի գիտակցել, որ ադրբեջանցու հետ եմ զրուցում, ինքը, հավանաբար, գիտակցել էր, որ հայ եմ։

Շուշիի հիվանդանոցում

Ռուս գործընկերս կանչեց, խնդրեց, որ հարցազրույց անեմ, ինձ էլ թվաց, թե հայերեն պետք է լինի, հակառակ դեպքում ինքը կարող էր ռուսերենով անել։ Մոտեցա, ասում եմ՝ բարև Ձեզ, ռուսերենով է պատասխանում։ Բավականին վարժ ռուսերենով և մտերմիկ տոնով նախ ասաց, թե շատ ուրախ է ինձ տեսնել և ուրախ կլինի նաև Բաքվում տեսնել։


Ապա ասաց, որ իրենց կողքին ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հետ իրենք որևէ խնդիր չեն ունեցել, իրենք հատուկ զինված չեն, որպեսզի ճանապարհով անցնող հայերը հանգիստ լինեն։ Որևէ միջադեպ, վեճ կամ մինիմալ շփում հայերի հետ չեն ունեցել, ասաց՝ հետո գուցե ստացվի շփվել, բայց ոչ հիմա։

Ադրբեջանական ստորաբաժանումից բառացիորեն 3 մետրի վրա երթևեկում են հայերը, ստորաբաժանումը մեր ճանապարհից բաժանված է թիթեղներով, որոնք կիսաբաց են»:

Сообщение «Կարճ հարցազրույց ունեցա ադրբեջանական հատուկ ստորաբաժանման կապիտանի հետ». Արման Ղարիբյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->