>

Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի եւ Արցախի ներկա եւ նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը:

Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան եւ մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո եւ մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:




Քոչարյանի զոհերը


Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո եւս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ:





Պատասխանեցի հետեւյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ:

Նույն հարցը առաջացավ նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պարագայում, երբ Արցախի պաշտոնաթող նախագահները ասացին, որ մեր ԱԳ նախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին: Մեր ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավրովը տա մեր ԱԳ նախարարին, նա ի՞նչ պետք է պատասխանի:

Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հյուրը, ով նաեւ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:


Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:

Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին:

On October 20, the second and third presidents of Artsakh Arkady Ghukasyan and Bako Sahakyan proposed to organize a meeting of the current and former leaders of Armenia and Artsakh, which would be an expression of national unity during the war. RA Prime Minister Nikol Pashinyan wrote about this on his Facebook page.



He, in particular, noted. “After some discussion, I agreed. We agreed that when they give a signal that the resigned presidents of Armenia are ready, I will organize the meeting.

Arkady Ghukasyan and Bako Sahakyan said at our next meeting that a subtlety was added to the idea. Levon Ter-Petrosyan and Robert Kocharyan want to go to Moscow, have high-level meetings there, and our meeting will be organized after their return and will become a kind of information gathering, more informed discussion of the situation.

I said that I was not against the idea, I would even provide the state plane, let them leave, have meetings, return. However, the retired presidents of Artsakh raised another issue after my consent. They said that it was necessary for me to mediate with Russian President Vladimir Putin so that he would receive L. Ter-Petrosyan and R. Kocharyan as special envoys.

I answered the following. I am in constant contact with the President of Russia. There is a day, I talk to him on the phone five or six times. Now if he asks me, what do you have to say that you can not tell me directly and you want to say it through special envoys, what should I answer?

The same question arose in the case of Foreign Minister Sergey Lavrov, when the resigned presidents of Artsakh said that our Foreign Minister would also mediate for Lavrov

to receive our special envoys. Our Foreign Minister is in constant contact with the Russian Foreign Minister, their meeting is scheduled in Moscow. If Lavrov asks our Foreign Minister the same quest

Сообщение Համացանցի թիվ մեկ քննարկման առարկան. տեսեք ինչպես իրար խառնեց բոլորին Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ появились сначала на .


от admin

-->