>

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան հրապարակումը.


Ֆելիքս Էդմունդովիչի ծննդյան օրը Երևանում երկրի առաջին դեմքի կողմից հնչեցին մտքեր, կոչեր, պահանջներ, որոնք ամբողջությամբ սազական էին հենց հոբելյարի ստեղծած համակարգի ոգուն և գործողությունների տրամաբանությանը, բայց օրվա միակ զուգահեռը դա չէր: Երեկ գաղտնալսվել էին երկրի թիվ մեկ գաղտնալսելու գործառույթներ ունեցող կառույցի ղեկավարն ու մեկ այլ իրավապահ մարմնի ղեկավար:








Քոչարյանի զոհերը

Գաղտնալսված խոսակցության բովանդակության նկատմամբ վերաբերմունքս երեկ հայտնել եմ և թերևս սահմանափակվեմ այդքանով, բայց ինքնին գաղտնալսման հարցը խիստ դատապարտելի հանցանք է, որը կատարվել է ընդդեմ ՀՀ-ի: Էս գնահատականը այլընտրանք չունեցող գնահատական է և չնայած նրան, որ իշխանական պրոպագանդայի մաս դարձած որոշ դեղնակտուց կիսագրագետներ վերոգրյալ փաստն արձանագրելիս օգտագործում էին «պետական դավաճանություն» եզրույթը, ինչը տեղի ունեցածն ապրիորի վերագրում է ներքին ուժերին, այնուամենայնիվ, ես մեղմ ասած չեմ կիսում այն կարծիքը, որ երեկվա գաղտնալսումն իրականացվել էր երկրի ներսից:


Ամենապարզ տրամաբանությունն անգամ բացառում է երկրի ներսից նման մաշտաբի, մեղմ ասած, էշություն անելու հնարավորությունը: Ավելին, երբ լսում ես ձայնագրությունն ու կարդում ձայնագրության թարգմանությունը ակնհայտ է դառնում, որ անգլերեն տեքստը թարգմանվել է ոչ թե հայերենից, այլ հենց ռուսերենից և հենց դա է միակ պատճառը, որ անգլերեն տեքստը «ռուսական ակցենտով» էր:

Հիմա հասկանալի է, որ մանր ու միջին քարոզիչներն ամեն կերպ պետք է համոզեն մեզ, որ այդ գաղտնալսումն արվել է ՀՀ-ից, բայց հո Նիկոլն էլ լավ գիտի, թե որտեղից է գալիս այդ գաղտնալսումը: Հենց այդ իմացությունն է, որ այդքան զայրացրել էր Նիկոլին և անգամ մղեց անելու այնպիսի հայտարարություններ, որոնք անդառնալի վնաս են հասցնելու թե՛ իրեն, թե՛ Հայաստանի Հանրապետությանը:



Հ.Գ. Երեկ տեղի ունեցած իրադարձությունների ամենաթունդ բոցը էն էր, որ գաղտնալսումը տարածվելուց հետո իշխանական քարոզիչներից ոմանք գրում էին, որ «սարքած ձայնագրություն ա ու անհնար ա, որ Վանեցյանը տենց ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՆ արած լինի»: Հետո, երբ վարչապետն ասեց, որ լավ էլ արել են, որ խոսացել են ու ըտեղ ոչ մի հակաօրինական բան չկա, էս մեր տղեկներն ու աղջկերքը միանգամից մոռացան, որ բացառում էին Վանեցյանի «ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՆ» անելն ու սկսեցին` ԴՄՓ ԴՄՓ ՀՈՒ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->