>

«Կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, Փաշինյանը դա չի արել: Ինչո՞ւ, չգիտեմ, հազար ու մի պատճառ են ասում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:




Քոչարյանի զոհերը

Նա հայտնեց, որ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ո՞րն է իր պլանը պատերազմը դադարեցնելու հարցում.

«Հարցրի՝ պլանը ո՞րն է: Ինքն ուզում էր պատասխանել, ասացի՝ մի րոպե, պարո՛ն վարչապետ, ռացիոնալ պլան ասեք, որովհետև ես գիտեի, որ ինքն իռացիոնալ բան է ասելու, իրեն լավ ճանաչում եմ: Ասաց՝ է՜, ռացիոնալ բան չկա, իմ լուծումներն իռացիոնալ են: Դա եղել ա Ազգային ժողովի խորհրդի նիստում:





Ինքն իր հայտարարություններում երբևէ չի հերքել մեր հայտարարությունները: Ինքը չէր եկել լուծումներ առաջարկելու համար, ինքը եկել էր ինֆորմացիա տալու համար, մենք էլ իրեն ասել ենք՝ ինչ ա պետք անել, գնացել ա:




Եթե մեկը կասկածում ա իմ ասածների վրա, թող ձայնագրությունները հրապարակեն և՛ Անվտանգության խորհրդի նիստի, և՛ էն մյուսների: Կա մեկ մեղավոր, նրա անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»,- ասաց Մարուքյանը:

Сообщение «Եթե ասածներիս վրա կասկածող կա, թող ձայնագրությունները հրապարակեն». Էդմոն Մարուքյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->