>

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում շրջանի զարգացման նախագծի շրջանակում միաժամանակ 4 երկնաքեր է պայթեցվել։ Այս մասին հայտնում է տեղի Khaleej Times պարբերականը։


Պայթյունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաանվտանգ, վերահսկվող պայթյուն։








Քոչարյանի զոհերը

Գետնին է հավասարեցվել Meena Plaza Tower համալիրի 4 շենք։ Երկնաքերների ընդհանուր բարձրությունը կազմել է 144 հարկ։

Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ պայթյունն իրականացվել է անվտանգության միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համաձայն։


Շենքերի քանդման համար պահանջվել է 10 վայրկյան:



Նշվում է, որ շենքերը վաղուց չէին շահագործվում, իսկ դրանց փոխարեն ծրագրվում է դեպի նավահանգիստ ճանապարհ կառուցել։

Աղբյուր՝ Shantnews.am


от admin

-->