>

Aravot.am-ը գրում է. 2001թ. հունիսի 4-ին Հարությունյանների ընտանիքում ծնված, հետագայում 3 քույրերի կողմից փայփայված հրազդանցի Եփրեմը հետո պիտի բանակ զորակոչվեր, որպես տանկիստ` մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին, աչքի ընկներ քաջագործություններով ու հետո անմահանար:


Նրա քույրը՝ Արփինե Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ Եփրեմը տան կրտսեր զավակն էր, երկար սպասված երեխա: Ասում է՝ երեք քույր էին, Եփրեմին երեխայի նման են փայփայել: Հավելում է, որ եղբայրը բանակում սկզբում մեխանիկ վարորդ է եղել, հետո որպես լավ տանկիստ պատերազմին է մասնակցել այլ տղաների հետ, եղել ամենաթեժ վայրում:







Քոչարյանի զոհերը

«Եփրեմը մեր սիրելի եղբայրն էր, մեր փոքրն էր, մենք նույնիսկ մի կոնֆետը պահում էինք նրա համար»,-նշում է նա: Արփինե Հարությունյանն ասում է, որ վերջին անգամ եղբոր հետ մայրը խոսել է հոկտեմբերի 18-ի երեկոյան, իսկ 19-ի առավոտյան Եփրեմը վիրավորվել է, Ստեփանակերտում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել Երեւան ու մահացել սրտի կանգից:


«Չէինք պատկերացնում, որ նման բան կարող է լինել, ինքն էնքան «դուխով» էր խոսում, երբ մամաս արցունքն աչքերին հեռախոսով խոսում էր, ինքն ասում էր՝ մամ, դուխդ չգցես, լավ ա լինելու: Երբ մաման կրակոցի ձայներ լսելով՝ հարցնում էր՝ Եփ, էդ խփո՞ւմ են:


Եփրեմն ասում էր՝ մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում… Հրամանատարը մեր տուն էր եկել, ինքն էլ էր հուզված: Ասում էր՝ չեմ պատկերացնում, որ Եփրեմը պետք է չլիներ, շատ մեծ ցավ է: Ինքը շատ սիրված երեխա էր, իր բոլոր ուսուցիչները չեն կարողանում հաշտվել կատարվածի հետ»,-ասում է հերոսի քույրը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Сообщение «Մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում. զոհված տանկիստը այսպես էր հանգստացրել պայթյունի ձայներ լսող մորը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->