>

Պաշտպանության նախարարության լրատվության բաժինը շարունակում է պարբերաբար հանրայնացնել մեր նահատակ տղաների անունները:

Այդ տղաները բոլորն էլ հերոսացել են՝ իրենց բաժին մարտը նվիրյալ կերպով մղելով:




Քոչարյանի զոհերը





Հանրայնացված նոր անուններից յուրաքանչյուրը թանկագին կորուստ է: Նրանց մեջ են նաև պատերազմական առաջին օրերին հերոսացած, հերոսների կոչումներ ստացած քաջերը:

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր սոցհարթակում նոր կորստի մասին է գրել:


Նա ցավով տեղեկացրել է, որ հավերժի ճանապարհն է բռնել նաև իր հերոս որդու հերոս ընկերը՝ Արամը՝ անկատար թողնելով բազում երազանքներ:

Արտակ Հովհաննիսյանը հանրայնացրել է իր որդու՝ Ալբերտի և Արամի համատեղ լուսանկարը:



Ա. Հովհաննիսյանը լուսանկարին մեծ ցավով կցել է հետևյալ տողերը.

«Վախ, Արամ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճանապարհը, ինչպես քո հերոս ընկեր Ալբերտը ,մեր տղերք, դուք հաղթող եք, իսկ մենք…

կանգնած մեռնում ենք»,- ցավով լի միտքն ավարտել է Արտակ Հովհաննիսյանը:


от admin

-->