>

Երբ հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության վերաբերյալ լրագրողները փորձեցին պարզել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից, թե ի՞նչ կարծիք ունի այդ Կառավարության մասին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող պետության կառավարման այդ ծանր լուծը վերցնել իր ուսերին, իսկ նրա թիմակիցների մոտ 97 տոկոսը միայն խնդիրներ են ստեղծում: Այսօր արդեն շատ շատերն են այդպես մտածում, երբ տեսնում են , թե երկրում ինչ է կատարվում, ինչպես են ամենատարբեր ոլորտի պատասխանատուները «պռավալ» տալիս իրենց վստահված աշխատանքը: Մարդիկ ԲՀԿ ղեկավարի այն ժամանակվա ասած խոսքերը նոր-նոր սկսել են գիտակցել ու գլխներին տալ, մինչդեռ հարկավոր էր ականջալուր լինել, որպեսզի այս կրիտիկական վիճակին չհասնեինք:


Հիմա փորձեք հիշել մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ելույթը, Իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ Ծառուկյանը հստակ մարտահրավեր նետեց՝ հայտարարելով, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, իսկ սա ավելի պարզ ձևակերպված իշխանափոխության պահանջ էր: Ելույթի սկզբում Ծառուկյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը

Ծառուկյանն, ըստ էության, արձանագրեց Հայաստանի գործող կառավարության բացարձակ ֆիասկոն՝ ոչ միայն հակահամաճարակային քաղաքականության առումով, այլ առհասարակ: Նա ասաց, որ միայն բնածին տաղանդով մարդը կարող էր արտաքին հարաբերություններն այս աստիճան սրել, խոսեց նաև Արցախի խնդրի շուրջ հետընթացի և բազում այլ թեմաների մասին: Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպեց քաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը և կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու հայտ ներկայացրեց, բայց ունենք այն ինչ ունենք:





Սկսվեց քաղաքական հստակ հետապնդում, ԱԱԾ, ոստիկանություն, ՀՔԾ: Նիկոլ Փաշինյանն այսօր մնացել է ուժային կառույցների հույսին: Իսկ, եթե ժամանակին լսեին պարոն Ծառուկյանին, ապա չէինք ընկնի այս օրին:
Այնպես, որ արձանագրենք, որ իշխանությունն արդեն չի կարողանում նույնիսկ իր շահերը պաշտպանել, էլ ուր մնաց՝ պետության խնդիրները լուծի։ Ի՞նչ պետք է անել առաջիկայում։ Ոչ մեկից հերոսություն կամ անձնազոհություն չի պահանջվում, ուղղակի պետք է չլռել։ Մենք իրավունք չունենք լռել, երբ ողբերգությունը թակում է մեր դուռը։ Այլևս լռելու որևէ արդարացում չկա։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


When journalists tried to find out from PAP leader Gagik Tsarukyan about the government formed after the revolution, what did he think of that government? create problems. Many people today think so when they see what is happening in the country, how the people in charge of various spheres “praw” their entrusted work. People were just beginning to realize the words of the then PAP leader and put them in their heads, while it was necessary to listen so that we would not reach this critical state.



Now try to remember Gagik Tsarukyan’s speech a few months ago, in which he sharply criticized the authorities, saying that the government should be changed 100%, and this was a simpler demand for a change of government. At the beginning of his speech, Tsarukyan mentioned that the situation in the country forced him to make sober assessments, to present solutions to the problems facing the people. Tsarukyan, in fact, registered an absolute fiasco of the current government of Armenia, not only in terms of anti-epidemic policy, but in general. He said that only a person with innate talent could aggravate foreign relations to this extent, he spoke about the regression of the Artsakh issue and many other topics. Tsarukyan, in fact, formulated the formula of political consolidation, submitted an application to become a center of consolidation, but we have what we have.

Clear political persecution began, NSS, police, SIS. Today Nikol Pashinyan is left to rely on law enforcement agencies. And if they had listened to Mr. Tsarukyan in time, we would not have fallen on this day.
So, let us state that the government is no longer able to defend even its interests, let alone solve the problems of the state. What should be done in the near future? No one is required to be a hero or a self-sacrificer, you just have to not be silent. We have no right to remain silent when tragedy knocks on our door. There is no excuse for silence anymore.
GREEN PRESS

Сообщение Ինչ կլիներ, եթե ժամանակին լսեին Գագիկ Ծառուկյանին появились сначала на .


от admin

-->