>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար

Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, երբ մի քանի ժամով գտնվում էին Հայաստանում,




հասցրել են հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու ՀՀ ռազմական ղեկավարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ այդ օրը ուշագրավ զանգ է հնչել ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:


Կառավարությունից Դավիթ Տոնոյանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավար

Սերգեյ Շոյգուն ցանկանում է հանդիպել իրեն:


Բնականաբար, համաձայնությունը տրվել է, այդ հանդիպումը կայացել է: Իսկ թե ինչ են խոսել նախկին ու ներկա նախարարները, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց:

Թերեւս կարելի է ենթադրել, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարից հետաքրքրվել է, ի թիվս այլ հարցերի, թե ինչու հրաժարական տվեց:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Сообщение Անսպասելի և ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Ինչ է կատարվել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->