>

Սպասվում է դատավարություն, առաջիկա 10 տարիները լինելու են․․ Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները։ Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը, անդրադառնալով կանխատեսվելիք իրադարձություններին, ասաց՝ տարին լինելու է պասիվ և ծանրաբեռնված աշխատանքով լեցուն:

Աստղաբանը խորհուրդ է տալիս վերլուծել նախորդ տարիների գործունեությունը, «շարքից հանել այն հինը», որ կարող է բացասական ներգործություն ունենալ նոր կյանքի վրա:




Քոչարյանի զոհերը

«Այդ ժամանակաշրջանը պետք է լինի մտածված, չափված-ձևված, որ բացասական գործունեությունն անհատ մարդկանց ձեռքով չկատարվի: Բացասական գործունեությունը կազդի ամբողջ Հայաստանի վրա, և որտեղ էլ որ դա տեղի ունենա, կազդի հատկապես այն անձանց վրա, որոնք այդ բացասական գործունեությունը կիրականացնեն»,- ասաց Հովհաննիսյանը:




Աստղաբանն ասում է, թե պետք է զգուշանալ գործունեություն ծավալելիս այն տնտեսություններում, որոնք «ապահովում են կյանքը»:


Հունվարին կանխատեսում է ուրանի ներգործություն: Դա նշանակում է, որ հունվարին տեղի կունենան անսովոր, անսպասելի իրադարձություններ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով:

Ըստ աստղաբանի՝ տիեզերքը հիմա մեծ լարվածություն է ապրում, որն ավելի շատ վերաբերում է անհատներին:


«Հայաստանն այս տարի, բոլոր երկրների հետ միասին, դժվարություն կունենա: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա, բայց առաջիկա 10 տարին անկման տարիներ են լինելու:

Հայաստանի վիճակի մասին դրական բան ասել չեմ կարող: Ամեն ինչ կարող է լինել»,- նկատեց աստղաբանը:

Նրա խոսքով՝ քաղաքական հարցերում սպասվում են անսպասելիություններ, մեղադրանք, դատավարություն:
աղբյուր

Сообщение «Սպասվում է դատավարություն, առաջիկա 10 տարիները լինելու են․․.». Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->